Էդուարդ Սպերցյանը բարձրաձայնել է ռասիզմի մասին ու «կրկես» որակել թիմակցի հեռացումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը դժգոհ է մնացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպման մրցավարությունից ու մրցակցի երկրպագուների վարքից։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի խոսքով, ԲԿՄԱ-ի երկրպագուները ռասիստական բնույթի արտահայտություններ են հնչեցրել «Կրասնոդարի» կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբայի հասցեին։

«Դարձյալ առաջին պլանում ֆուտբոլը չէ։ Ունեմ խնդրանք, որ ուսումնասիրեն ԲԿՄԱ-ի տրիբունաների վարքը։ Նրանք ռասիստական բնույթի արտահայտություններ են արել մեր եղբայր Կորդոբայի հասցեին։ Հուսով եմ՝ այս անգամ ոչ ոք չի լռի։

Գոնսալեսի հեռացումը սարսափելի է։ Նման բան պետք է տեղի չունենա»,- Էդուարդ Սպերցյանի խոսքը մեջբերում է Sport24-ը։

Մոսկվայում կայացած խաղում Էդուարդ Սպերցյանը փոխարինման է մտել 43-րդ րոպեին, իսկ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» պարտվել է 1։3 հաշվով։

Հայ կիսապաշտպանը նաև տելեգրամյան ալիքում անդրադարձել է «Կրասնոդարի» ուրուգվայցի պաշտպան Ջովանի Գոնսալեսի հեռացմանը՝ այն որակեոլով «կրկես»։