NYT. Քրդական ուժերը պատրաստվում են Իրան հնարավոր ներխուժման. ըստ որոշ աղբյուրների՝ հարձակումը սկսվել է

Լուրեր

25.04.2026 | 11:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշամալիրում
25.04.2026 | 11:33
Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում
25.04.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2026 | 10:49
Լարս ավտոճանապարհը փակ է
25.04.2026 | 10:26
Դատարանը հաստատել է հաշտությունը․ Աղայան փողոցի հողամասն ու 97 նկուղային տարածքը կվերադարձվեն պետությանը
25.04.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
25.04.2026 | 09:21
Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք բռնցքամարտիկի ու դուրս եկել կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
Բոլորը

Իրաքում տեղակայված և ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական ուժերը պատրաստում են զինված ստորաբաժանումներ, որոնք կարող են ներխուժել Իրան՝ ստեղծելով արդեն իսկ ընդլայնվող հակամարտության նոր ճակատ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իրաքցի պաշտոնյաներին և իրանական քրդական խմբավորումների բարձրաստիճան անդամներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

NYT-ը նշում է, որ ԿՀՎ-ն նախկինում Իրանի քրդական ուժերին զենք է մատակարարել՝ որպես Իրանն ապակայունացնելու գաղտնի ծրագրի մաս, սակայն դա տեղի է ունեցել մինչև ներկայիս պատերազմի սկսվելը։

Միաժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը չորեքշաբթի հայտարարել է, որ տեղեկությունները, թե նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Իրանում քրդական ապստամբության ծրագրին, «բացարձակապես կեղծ» են։

Ըստ NYT-ի՝ ԱՄՆ-ի ցանկացած ջանք՝ օգնելու քրդերին Իրան ներխուժելու կամ այնտեղ որևէ ապստամբություն իրականացնելու հարցում, պատերազմում անսպասելի շրջադարձի կբերի։ Սակայն եթե ներխուժումը բավականաչափ մեծ լինի, դա կստիպի իրանական ուժերին արձագանքել՝ թույլ տալով ամերիկյան կամ իսրայելական ինքնաթիռներին հարվածել նրանց։

Իսրայելական i24NEWS-ն էլ հայտնում է, թե իրանական Քուրդիստանի քաղաքական ուժերի կոալիցիայի (CPFIK) պաշտոնյան հայտարարել է, որ Իրաքում տեղակայված քրդական զինված խմբավորումներն արդեն սկսել են ռազմական հարձակում իրանական ռեժիմի ուժերի դեմ։ Պաշտոնյայի խոսքով՝ «Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցության» (PJAK) հետ կապված քուրդ մարտիկները մարտի 2-ին սկսել են մարտական ​​դիրքեր գրավել Իրանի տարածքում։

«Քրդական ուժերի կողմից Իրանի դեմ ցամաքային ռազմական շարժումները սկսվել են մարտի 2-ի կեսգիշերից»,- i24NEWS-ին ասել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ իրանական ուժերը մարտի 3-ին տարհանվել են սահմանային Մարիվան քաղաքից և սկսել են պաշտպանական դիրքեր հաստատել տարածքում և շրջակայքում։

CPFIK-ի պաշտոնյայի խոսքով՝ PJAK-ի զինյալները տեղափոխվել են Իրանի արևմուտքում գտնվող Մարիվանի հարավային լեռների շուրջը գտնվող դիրքեր։ Նա ասել է, որ PJAK-ի հազարավոր զինյալներ արդեն տեղակայված են Իրանի լեռնային շրջաններում, մասնավորապես, Զագրոսի լեռների խորքում։

Իրանական Tasnim լրատվական գործակալությունը, իր հերթին, հայտնել է, որ սահմանամերձ երեք նահանգներից իր լրագրողները հերքել են Իրաքից Իրան քուրդ զինյալների անցնելու մասին հաղորդումները՝ հերքելով տարածաշրջանային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները սահմանային հարձակումների կամ քրդական զինված խմբավորումների տեղաշարժերի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի