Ինչու՞ են այդքան անհանգստացած Հանրապետականով. Վահրամ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ինչո՞ւ են այդքան անհանգիստ Հանրապետականի ընդդիմություն լինելով: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով տեսակետներին, թե ՀՀԿ-ն ինչպես տապալեց իշխանությունը, այնպես էլ կտապալի ընդդիմություն լինելը: «Իհարկե՝ ես շատ վատ կզգայի, եթե որևէ մեկն անհանգստություն չունենար: Պարզապես թե՛ քաղաքապետի (Երևանի ավագանու – խմբ.) ընտրությունների ժամանակ, երբ չէր մասնակցում ՀՀԿ-ն, ուշադրության կենտրոնում մենք էինք, այսօր էլ մենք ենք: Ուրեմն ինչ-որ բան կա անհանգստության, ես կիսում եմ իրենք անհանգստությունը»,- հավելեց նա:

Հարցին՝ սպասո՞ւմ են, որ առաջիկա ընտրությունները «հակահանրապետական» են լինելու, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Չեմ ցանկանում ենթադրություններ անել, բայց մենք պատրաստ ենք նաև դրան»: ՀՀԿ-ն կառուցողական, գաղափարական ընտրապայքար է ակնկալում: «Ժամանակն այնքան կարճ է, որ պետք է այն օգտագործենք, որպեսզի զուտ բանավեճերով, գաղափարական վեճերով կարողանանք ինչ-որ չափով գաղափարական խորհրդարան ձևավորենք»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Իսկ ՀՀԿ-ն, ըստ Վահրամ Բաղդասարյանի, ընտրությունների գնում է, որպեսզի նոր իշխանությանը թույլ չտա կրկնել նույն սխալները և ճիշտ ուղու վրա կանգնեցնել: «Եթե չլինեին սխալներ, բացթողումներ, նման իրավիճակ չէր ստեղծվի: Եվ այն քաղաքական ուժը, որը հաշվի չի նստում իր իսկ կատարած սխալների հետ, նա ապագայում չունի որևէ անելիք և առաջընթաց չի կարող ունենալ: Հանրապետականը պետք է ընդունի իր սխալները և աշխատի դաս քաղել դրանցից ու շարժվի առաջ»,- հավելեց Բաղդասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: