Թուրքիան իր տարածք ուղղվող իրանական բալիստիկ հրթիռ է որսացել

Լուրեր

28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Արևելյան Միջերկրական ծովում գտնվող ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցները որսացել են իրանական բալիստիկ հրթիռ, որը հայտնաբերվել է Իրանի տարածքով դեպի Թուրքիայի օդային տարածք ուղղություն վերցնելիս՝ արձակվելուց և Իրաքի ու Սիրիայի օդային տարածքները հատելուց հետո։

«Իրանից արձակված բալիստիկ զինամթերքը, որը հայտնաբերվել է Իրաքի և Սիրիայի օդային տարածքները հատելուց հետո դեպի Թուրքիայի օդային տարածք շարժվելիս, ժամանակին խոցվել և չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության տարրերի կողմից»,- ասվում է նախարարության  հայտարարության մեջ։

Հակաօդային պաշտպանության զինամթերքի բեկորներն ընկել են Հաթայ նահանգի Դորթյոլ շրջանում։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Shafaq News-ի և North Press Agency-ի հաղորդագրությունները ցույց են տալիս, որ իրանական բալիստիկ հրթիռը որսացել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ղամիշլիի վրայով՝ Թուրքիայի սահմանի մոտ։ Թուրքիայի Ինջիրլիքի ավիաբազան վերահսկվում և կառավարվում է թուրքական զինվորականների կողմից, չնայած այնտեղ տեղակայված են ամերիկյան զորքեր։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Ինջիրլիքում ԱՄՆ-ն ունի ավելի քան 1000 զինծառայող։

Թուրքական կողմի հայտարարության մեծ նշվում է, որ Անկարայի վճռականությունն ու կարողությունը՝ ապահովելու իր երկրի և քաղաքացիների անվտանգությունը, ամենաբարձր մակարդակի վրա են։

«Թուրքիան կողմ է տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը և ունակ է ապահովել իր տարածքի և քաղաքացիների անվտանգությունը՝ անկախ նրանից, թե որտեղից է գալիս սպառնալիքը։ Մեր տարածքի և օդային տարածքի պաշտպանության համար անհրաժեշտ յուրաքանչյուր քայլ կձեռնարկվի վճռականորեն և առանց տատանման։ Մենք հիշեցնում ենք բոլոր կողմերին, որ մեր իրավունքն է՝ արձագանքել մեր երկրի դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողության»,- ասվում է Թուրքիայի ՊՆ-ի հայտարարությունում։

Անկարան նաև զգուշացրել է բոլոր կողմերին՝ չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են հանգեցնել հակամարտության հետագա տարածմանը տարածաշրջանում՝ հայտարարելով, որ այս հարցում կշարունակի խորհրդակցությունները ՆԱՏՕ-ի և այլ դաշնակիցների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի