Էն ժամանակ էլ Սերժ Սարգսյանը ձեռքը սեղանին չէր խփում. Ալիկ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը վստահեցնում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պատշաճ մակարդակով կընթանան, և դա բխում է հենց իշխանությունների շահերից։ Պատգամավորն ասաց նաև, որ չի կիսում տեսակետը, թե այս ընտրությունների քարոզարշավին ՀՀԿ-ն թիրախ կդառնա։

«Ում ընտրում են թիրախ՝ նրա վարկանիշն այդպես բարձրացնում են։ Ես չեմ կասկածում՝ ՔՊ-ն իրեն անհրաժեշտ ձայների քանակը կունենա, մեծամասնություն կլինի, իսկ եթե փորձի ՀՀԿ-ին ավելի շատ քարկոծել, դա կազդի հենց  ՔՊ-ի վարկանիշի վրա»,- այսօր Ազգային ժողովում Factor.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։

Վերջինս նշեց՝ ուրախ է, որ չի առաջադրվել ռեյտինգային ցուցակով, բայց եթե առաջադրված լիներ՝ բոլորս կտեսնեինք դասական օրինակ՝ ինչպես է թեկնածուն հայտնվում ժողովրդի մեջ քարոզարշավի ժամանակ։

«Ես ասելու բան ունեմ իմ ժողովրդին, և նա ինձ երեք րոպեից կհասկանար։ Մի հարց չէր լինի ժողովրդի կողմից, որից ես կփորձեի խուսանավել․ առաջին հինգ րոպեն գուցե տարօրինակ հայացքով նայեին դեմքիս, հինգ րոպե անց՝ կկանգնեին կողքիս»,- ասաց Ալիկ Սարգսյանը։

Խոսելով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ քարոզարշավին մասնակցելու հավանականության մասին՝ Ալիկ Սարգսյանն ասաց, որ դժվար ՀՀԿ նախագահը դուրս գա փողոց և քարոզարշավին մասնակցի, ավելի հավանական է, որ նա դրան կհետևի ՀՀԿ գրասենյակից, իսկ ինչ վերաբերում է ՀՀ 3-րդ նախագահի և կուսակից անդամների միջև հարաբերություններին, պատգամավորն ասաց․ «Էն ժամանակ էլ Սերժ Սարգսյանը ձեռքը սեղանին չէր խփում, հիմա էլ»։

Մանրամասները՝ տեսանյութում։