Թեժ մրցակցություն՝ միակ ընդդիմադիրի տիտղոսի համար․ կարծիքներ ԱԺ-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Գալուստ Սահակյանը դեռ չի կողմնորոշվում, թե Աջափնյակում իր ընտանիքից ով պետք է առաջադրվի պատգամավորության թեկնածու Հանրապետականի կազմում։

«Որտեղ որ մենք բնակվում ենք, ես եմ այդտեղ բնակվում եւ իմ որդին է բնակվում։ Կամ ես պիտի դնեմ, կամ իմ որդին։ Ես շահագրգիռ եմ, որ իմ որդին դնի»,-ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը։

Նա համաձայն է իր կուսակիցների հետ, որ հանրապետականը ապագա խորհրդարանում պետք է լինի ընդդիմություն․ «Քաղաքական ուժերի մեջ այնքան փորձառու քաղաքական ուժեր չկան այսօր, որ կարողանան քաղաքական ընդդիմություն լինել։ Դա միայն ՀՀԿ-ն է»։

Նաիրա Զոհրաբյանը զարմանում է, որ հանրապետականը ուզում է ընդդիմության առաջնորդությունը սեփականաշնորհել՝ եթե Փաշինյանը վերացնում է կոռուպցիան, ինչու՞ պետք է նրան դրա համար քննադատել

«Վա՞տ է անում, այսինքն, լավ գործը պիտի քննադատենք միայն նրա համար, որ Հանրապետականը ասի՝ տեսեք քննադատու՞մ են։ Ոչ, չի լինելու նման բան»,-պնդում է տիկին Զոհրաբյանը։

Էդուարդ Շարմազանովը ուզում է, որ բոլորը ճիշտ հասկանան՝ իրենք Փաշինյանիչ կառավարությանը քարուքանդ անող ընդդիմություն չեն լինելու, բայց ընտրողն իրենց պետք է ձայն տա արդեն իսկ ընդդիմություն լինելու համար

«Նախ պետք է մեզ հավատա, որովհետեւ մենք բացահայտել ենք այս վեց ամիսների ընթացքում նոր իշխանությունների ստերի շարան, մենք բացահայտել ենք, որ նոր իշխանությունները քննադատելով ՀՀԿ-ին հիմնական արտաքին կուրսը չեն փոխել»,-ասում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Ինքը համաձայն չէ, որ ընտրություններին մասնակցելով Հանրապետականը լեգիտիմացնում է «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը, ընտրողները ՀՀԿ-ին չեն ների ընտրությունները բոյկոտելը․ «Ձեռքերը լվալ, բոյկոտել, ասել՝ դե թող Փաշինյանը գնա տապալվի,կներեք,  դա մերը չի, մենք աբիժնիկ չենք»։

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Հանրապետականի մեջ ընդդիմադիր ուժ չի տեսնում։

«Ես կարծում եմ ՀՀԿ-ն ինչպես տապալել է իշխանական կուսակցություն լինելու իշխանական կուսակցություն լինելու հնարավորությունը, այնպես էլ նույն ձեւով կարող է տապալել ընդդիմություն լինելու իրանց հնարավոր տրվելիք մանդատը, եւ անկեղծ ասած չեմ տեսնում մրցակցություն ՀՀԿ-ի եւ մեր միջեւ»,-ասում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Իսկ «Ելք»-ական պատգամավոր Էդմոն Մարուքյանին զվարճացնում է հանրապետականների հայտարարությունը, որ խորհրդարան են գնում հենց ընդդիմություն լինելու համար․ «Ես կզարմանայի, որ ինչ-որ ուժեր պայքարեն ընդդիմություն լինելու համար, մենք պայքարում ենք մեր բաժին իշխանության համար, դա քանի՞ մանդատ է, 10 մանդատ է, 15 մանդատ է»։

Դաշնակցությունը նկատում է, որ ընտրություններից հետո կասի, թե ինչպիսի ուժ է ինքը՝ ընդդիմադի՞ր, թե իշխանամետ։ Փաստ է, որ Փաշինյանի ղեկավարած ուժը լինելու է ֆավորիտ։

«Բնականաբար մենք էլ ենք լինելու ընդդիմություն։ Այսինքն, մենք չենք պատրաստվում կազմել կոալիցիա մի քաղաքական ուժի հետ, որտեղ մեր ձայնը վճռորոշ չի։ Մենք այլեւս այդպիսի կոալիցիաների մեջ չենք լինի»,-վստահեցնում է պարոն Ռուստամյանը։

Ի դեպ, նա նկատում է, որ ժողովուրդն ունի Դաշնակցության կարիքը հենց միայն այն բանի համար, որ զերծ մնա անորոշ ապագայից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան