Օջալանը նոր ուղերձ է հղել՝ նշելով, որ խաղաղության գործընթացում անհրաժեշտ են օրենքներ

Լուրեր

18.08.2026 | 13:42
ՌԴ-ում բնակիչներին տուգանում են՝ վառելիքի դեֆիցիտի վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրելու փորձի համար
18.08.2026 | 13:31
Կողմ եմ համագործակցությանը. Լիլիթ Գալստյանը` Աննա Հակոբյանի՝ բռնության դեմ պայքարի արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:23
Արման Ծառուկյանը 200 հազար դոլարի գրազ է եկել, թե որ երգի ներքո է դուրս գալու մենամարտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:14
Նորածնին դրսում թողած անձը դեռ չի հայտնաբերվել․ Ցուցուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը նոր ուղերձ է հղել իր աջակիցներին զենքը վայր դնելու իր կոչի տարեդարձի կապակցությամբ։

Ուղերձը Անկարայում կարդացել է Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն (DEM) կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը՝ «Խաղաղության և ժողովրդավարական հասարակության կոչի առաջին տարեդարձը» խորագրով հանդիպման ժամանակ։ Բուլդանն ասել է, որ հայտարարությունը Օջալանը փոխանցել է DEM կուսակցության պատվիրակության հետ փետրվարի 16-ին կայացած հանդիպման ժամանակ։

Օջալանը  հայտարարել է, որ Թուրքիայում ժողովրդավարական ինտեգրման անցման համար անհրաժեշտ են խաղաղությանն առնչվող օրենքներ, գրում է Reuters-ը։ Գործակալությունն արձանագրում է, որ այս կարևորագույն կոչը հույսեր արթնացրեց հակամարտության ավարտի վերաբերյալ, որը խլել է ավելի քան 40,000 մարդու կյանք, սերմանել խորը պառակտումներ և կասեցրել զարգացումը Թուրքիայի հիմնականում քրդաբնակ հարավ-արևելքում, սակայն առաջընթացը դանդաղ է:

Օջալանի կոչը կարող է ընդունվել որպես ճանապարհային քարտեզի հավանություն, որը հաստատվել է անցյալ շաբաթ Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովի կողմից և որը կոչ է անում իրավական բարեփոխումներին զուգահեռ իրականացնել Քուրդիստանի բանվորական կուսակցության զինաթափումը, չնայած իրականացման մանրամասները դեռևս մշուշոտ են։

«Ժողովրդավարական ինտեգրման անցումը պահանջում է խաղաղության օրենքներ»,- ասել է Օջալանը հայտարարության մեջ։ Ժողովրդավարական հասարակության լուծումը նախատեսում է «քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային չափանիշներով իրավական շրջանակ, հավելել է նա։

PKK -ն անցյալ տարվա մայիսին հայտարարեց իր դիմակայության ավարտի մասին, իսկզինյալները անցյալ տարվա հուլիսին խորհրդանշական արարողության ժամանակ այրեցին որոշ զենքեր: Մի քանի ամիս անց PKK-ն հայտարարեց Թուրքիայից դուրս գալու մասին։ PKK -ն 1984 թվականից զինված պայքար է մղում թուրքական պետության դեմ, այն ճանաչվել է ահաբեկչական խմբավորում Թուրքիայի, Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից: Սկզբում այն ​​ձգտում էր անկախ պետության, բայց հետագայում մեղմացրեց իր նպատակները՝ հայտարարելով, որ ցանկանում են հասնել ինքնավարության և քրդերի համար ավելի մեծ իրավունքների:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի