Բրյուսելում մտել եմ խանութ, տեսնեմ՝ ցելոֆանով ապրանք են վաճառում. Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

«Հայաստանը պետք է զգույշ լինի Եվրամիության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՍԵՊԱ) պահանջները կիրարկելիս՝ խուսափելով ծայրահեղություններից և հաշվի առնելով տնտեսվարողների շահերը»,- այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

«Ես գործուղման էի մի քանի օր առաջ եվրոպական երկրներից մեկում՝ Բրյուսելում: Հատուկ մտել եմ խանութ ու նայել եմ, օրինակ, իրանք ցելոֆանով ապրանք վաճառո՞ւմ են, թե՝ չէ: Պարզվել ա՝ վաճառում են։ Ես հիշում եմ՝ մենք ժամանակին ունեինք օրենսդրական նախաձեռնություն, որով պիտի արգելեինք մրգերը կտրտած վիճակում վաճառելը։ Ու դա էլի հղում էինք անում… բայց էդ էլ եմ հատուկ ստուգել՝ կտրտած մրգերը վաճառում են էդ միանգամյա պլաստիկ տարաների մեջ»,- ասաց Թունյանը:

Անդրադառնալով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատանքին՝ Թունյանը հորդորել է կառույցին առավելապես կենտրոնանալ ոչ թե արդեն իսկ կատարված խախտումները «պոստ-ֆակտում» հայտնաբերելու և արձանագրելու, այլ նախնական, կանխարգելիչ վերլուծություններ իրականացնելու վրա։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանձնաժողովի նիստին «Սպառողների իրավունքների պաշտպանություն» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծն էր ներկայացնում, որոնք մշակվել են եվրոպական (ՍԵՊԱ) ստանդարտներին համապատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում: