Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 1000 զոհված զինվորների մարմիններ
Քաղաքականություն
26.02.2026 | 15:41
Ուկրաինան և Ռուսաստանը զոհերի մարմինների նոր փոխանակում են իրականացրել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին, գրում է Current time-ը։
«1000 զոհված ուկրաինացի զինվորների մարմինները հանձնվել են Ուկրաինային։ 35 զոհված ռուս զինվորների մարմինները փոխանցվել են Ռուսաստանին», – գրել է նա տելեգրամում։
Ուկրաինական կողմը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի