Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը հայ վարորդների ինչ-որ ապրանքների հետ խնդիր է տեսնում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանի կառավարության համար անհասկանալի է, թե ինչու վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ-ից Վրաստանի սահմանը հատած բեռնատարների հայ վարորդներին շարունակել ճանապարհը, այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Կառավարության նիստից հետո պատասխանելով Factor.am-ի հարցին։

«Մեզ համար էլ է անհասկանալի։ Գիտեք, որ մի քանի օր առաջ ՀՀ-ում էր Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը։ Նա նշեց, որ սա իրենց գերատեսչության հետ կապ չունի, Վրաստանի ֆինանսական ոստիկանության հետ է կապված, որը ենթարկվում է Վրաստանի ֆինանսների նախարարությանը։ Ըստ վրացական կողմի՝ ֆինանսական ոստիկանությունը ինչ-որ խնդիրներ է տեսնում ինչ-որ ապրանքերի հետ կապված։ Ես խնդրել եմ պարզաբանել՝ ինչ ռիսկերի մասին է խոսքը։ Պետք է ասեմ, որ մինչև հիմա պատասխան չենք ստացել, թե ինչ են արել մեր վարորդները»,-ասաց նախարարը։

Հիշեցնենք՝ արդեն մեկ շաբաթ է ինչ Վրաստանի տարածքով բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդներն ահազանգում են այն մասին, որ ՌԴ-ից Վրաստան մուտք գործելուց հետո իրենց տեղաշարժն անհասկանալի պատճառներով խոչընդոտվում է վրացի սահմանապահների կողմից։ Հիմնականում թույլ չեն տալիս ճանապարհը շարունակել շինանյութ ներկրողներին։ Վարորդներն անանուն մնալու պայմանով նշում են, որ վրացական կողմում իրենցից կաշառք են պահանջում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան