AZAL-ի ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի ՊՆ-ի սխալի պատճառով. Բայրամով

Լուրեր

25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Բոլորը

«Մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք, որ AZAL ինքնաթիռի վթարի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումն անսասան է և միանշանակ»,- այս մասին լրագրողներին ասել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ ակնկալվում է՝ կհաստատվի Ռուսաստանի նախագահի կողմից անցյալ տարվա հոկտեմբերին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ արտահայտված մոտեցումը։

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի ղեկավարի կողմից անցյալ տարվա հոկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ արտահայտված մոտեցումը պետք է հաստատվի։ Հարցն այն է, որ ինքնաթիռի խոցումը  տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից թույլ տրված սխալի պատճառով, և դա պետք է ենթադրի համապատասխան միջոցառումների ընդունում, իրավական գնահատական ​​և փոխհատուցում։ Սա հենց այն է, ինչ մենք ակնկալում ենք»,- հայտարարել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել «Ադրբեջանական ավիաուղիների»՝ AZAL-ի J2-8243 չվերթի Embraer 190AR ուղևորատար օդանավը։ Դրանում եղել էր 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել էր 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացել։ Աղետի պատճառը, ըստ ադրբեջանական կողմի, ռուսական հակաօդային հրթիռային հարվածն է եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի