ՀՀ-ն ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ի ԳԱ-ում Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ բանաձևին

Լուրեր

25.08.2026 | 09:40
ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել
25.08.2026 | 09:21
Ռոբերտ Քոչարյանը տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե. խուզարկություններ են կատարվում մի քանի տասնյակ հասցեներում
25.08.2026 | 09:12
Իրավապահները խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը
24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
Բոլորը

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցի առթիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է  «Աջակցություն Ուկրաինայում երկարատև խաղաղությանը» վերնագրով բանաձև, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Փետրվարի 24-ին Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ 107 երկրների ներկայացուցիչներ քվեարկել են փաստաթղթի օգտին, որը հաստատում է Ուկրաինայի «ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության իրավունքը իր միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:

Բանաձևին դեմ են  քվեարկել 12 երկրների ներկայացուցիչներ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Իրանը, Մալին, Նիգերը, Նիկարագուան և Սուդանը: Եվս 51 երկիր ձեռնպահ է  մնացել, այդ թվում՝ Հայաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, Հարավաֆրիկյան հանրապետությունը, Ղազախստանը, Բրազիլիան և Արաբական Միացյալ Էմիրությունները: Ադրբեջանը չի մասնակցել քվերակությանը:

Փաստաթղթում կոչ է արվում անհապաղ դադարեցնել կրակը Ուկրաինայում, իրականացնել ռազմագերիների լիարժեք փոխանակում, ազատ արձակել Ռուսաստանի կողմից անօրինական կերպով ձերբակալված բոլոր անձանց և վերադարձնել քաղաքացիական բնակչությանը Ուկրաինա:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի ընդունումը: «Վճռորոշ պահերին միջազգային հանրությունը պետք է հստակորեն արտահայտի իր դիրքորոշումը: Այսօր այդպես է », – գրել է նա X սոցիալական ցանցում: Նա ասել է, որ Ուկրաինայի համար սա «ոչ թե պարզապես ևս մեկ քվեարկություն է», այլ հաստատում է, որ այն միայնակ չէ և «որ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները դեռևս կարևոր են»:

«Մենք կշարունակենք գործել՝ վճռականորեն և հետևողականորեն՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքին համապատասխան համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հասնելու համար», – ընդգծել է Սիբիհան:

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները պահանջել է  առանձին քվեարկություն բանաձևի որոշակի կետերի վերաբերյալ: Մասնավորապես, Վաշինգտոնը պնդել է  քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ հատվածի և միջազգային իրավունքին համապատասխան «համապարփակ, արդար և երկարատև» խաղաղության կոչ անող պարբերության օգտին։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի տեղակալ Թեմի Բրյուսը նշել, որ ԱՄՆ-ն աջակցում է անհապաղ հրադադարի կոչին: Այնուամենայնիվ, բանաձևն, ընդհանուր առմամբ, պարունակում է դրույթներ, որոնք «կարող են խափանել ընթացիկ բանակցությունները, այլ ոչ թե աջակցել բոլոր դիվանագիտական ​​ուղիներին՝ երկարատև խաղաղության ճանապարհը բացելու համար»: ԱՄՆ-ի առանձին քվեարկության պահանջը աջակցություն չի ստացել, ուստի՝ Վաշինգտոնը ձեռնպահ մնացել:

Նույն օրը Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Դմիտրի Լյուբինսկին ելույթ է ունեցել Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ կիսադատարկ դահլիճում: Նրա ելույթը բոյկոտել են շուրջ 40 երկրների ներկայացուցիչներ: Ի պատասխան՝ Լյուբինսկին Եվրոպային մեղադրել է «ռուսաֆոբիայի» մեջ:

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի