3 օր, թե 4 տարի․ չոր փաստեր՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
Բոլորը

Այսօր լրանում է Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման չորրորդ տարելիցը: Ռուսական ներխուժումը սկսվեց 2022-ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան։ Շուտով ռուսական տանկերը հատեցին Ուկրաինայի սահմանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ որոշել է «հատուկ ռազմական գործողություն» անցկացնել Ուկրաինայում։ ՌԴ-ում հետապնդում են բոլոր նրանց, ովքեր Պուտինի հայտարարած «հատուկ գործողությունը» պատերազմ են կոչում։

«Իմ նախաձեռնությամբ հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի դաշնության նախագահի հետ, արդյունքը՝ լռություն, այնինչ լռությունը Դոմբասում պետք է լինի»,- 2022-ի փետրվարի 24-ին հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Միլիոնավոր ուկրաինացիներ դարձել են փախստական։ Թեև ռուսական կողմը հայտարարում էր, որ քաղաքացիական օբյեկտների վրա չի հարձակվում, միայն Կիևի մարզի Բուչա քաղաքում մեկ ամսում սպանվեց ավելի քան 400 քաղաքացիական անձ։ Մեկ ամիս անց ռուսական զորքերը նահանջեցին քաղաքից։ ՆԱՏՕ-ն ընդլայնվեց՝ Ֆինլանդիան և Շվեդիան միացան դաշինքին։

2024-ին պատերազմը տեղափոխվեց ՌԴ տարածք։ Ուկրաինան վերահսկում էր ռուսական շուրջ 100 բնակավայր՝ ներառյալ ռազմավարական նշանակություն ունեցող Սուջա քաղաքը։ Կիևը պահպանում է ներկայությունը մարզի սահմանամերձ նեղ հատվածներում։
Հաստատված տվյալներով՝ զոհվել է ավելի քան 200,000 ռուս զինծառայող։ Զելենսկին հայտարարել է ուկրաինական կողմից 55 000 զոհի մասին։

Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքի մոտ 20 %-ը, ներառյալ 2014-ին բռնակցված Ղրիմը և Դոնբասի մի մասը։
Եթե ՌԴ առաջխաղացման ներկա տեմպը պահպանվի, ռուսական զորքերից տասնամյակներ կպահանջվի Կիև հասնելու համար։ Պատերազմի ավարտին ուղղված դիվանագիտական ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան