Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական է ընթանում. թուրք պատգամավորը՝ Բաքվում

Լուրեր

06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
Բոլորը

«Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը»,- այս մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ ուրախ է իմանալ, որ կարգավորման գործընթացի շրջանակներում բոլոր աշխատանքները դրական են ընթանում։

«Մենք նաև քննարկեցինք Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ համագործակցության ձևաչափը։ Հանդիպման ընթացքում մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր տարածաշրջանային հարցերին և երկկողմ հարաբերություններին։ Մենք մանրամասն քննարկեցինք ինչպես եռակողմ համագործակցության ձևաչափը, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունները։ Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ խաղաղության գործընթացի շուրջ բոլոր աշխատանքներն ու բանակցությունները ընթանում են դրական ուղղությամբ, ինչից ես չափազանց գոհ եմ»,- ասել է Օքթայը։

Նա նշել է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծերի առաջընթացի լավ տեմպը։

«Այսօր մենք կրկին ուրախ ենք նշել, որ Ադրբեջանը առաջատար դիրք է զբաղեցնում նավթի և գազի խողովակաշարերի միջոցով արտահանման և տեղափոխման ոլորտում: Այն հողերը, որոնց վրա մենք ապրում ենք, չափազանց հարուստ են ինչպես բնական պաշարներով, այնպես էլ մարդկային կապիտալով: Հետևաբար, մենք որոշակի պատասխանատվություն ենք կրում», – ասել է թուրք պատգամավորը։

Օքթայը ընդգծել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունները հատկապես ամուր են այսօր և զգալի ներուժ ունեն ապագայի համար. «Կարճ ժամանակ անց ես կհանդիպեմ Միլլի Մեջլիսի խոսնակի հետ, որից հետո կկայանա եռակողմ հանդիպում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի