Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկին կաշառք տալու համար․ ՀԿԿ

Լուրեր

02.07.2026 | 19:00
Եթե Ալիևն անկեղծորեն խաղաղություն է ուզում, պիտի դադարեցնի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալիս, ցուցիչ է՝ ինչքանով եմ ես բռնակալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:52
Էս շենքում աշխատելու է ժողովրդի ընտրած մարդը, ուզում է` եռագլուխը թռնի վերև, իջնի ցած. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:49
ԵՄ դատարանը հաստատել է Google-ի ավելի քան 4 միլիարդ եվրոյի տուգանքը
02.07.2026 | 18:42
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:32
Արտահանումը խթանող գործակալություն կստեղծենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:26
Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան
02.07.2026 | 18:18
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:10
ԵՀ նախագահը մեկնեց Երևանից // Պետական գաղտնիքի հրապարակման գործով գնդապետ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 18:00
Վճռականորեն ասում եմ` երկաթուղին ՀՀ սեփականությունն է և պետք է ծառայի մեր շահերին. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:51
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:43
Հաստատվել է ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վարորդը անսթափ վիճակում է եղել ու վարորդական վկայական չի ունեցել։ Ուղևորը փորձել է կաշառել մեքենան կանգնեցրած վարորդին։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ տրանսպորտային միջոցի ուղևորը, վարորդի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու համար ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներից մեկին կաշառք է առաջարկել:

Մասնավորապես՝ 2026 թվականի փետրվարին պարեկային ծառայողները, կանգնեցնելով քաղաքացու վարած ավտոմեքենան, պարզել են, որ վերջինս չունի վարորդական վկայական, ինչպես նաև գտնվում է ոչ սթափ վիճակում:

Դրանից հետո, վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու ընթացքում, տվյալ ավտոմեքենայի ուղևորը պարեկային ծառայողներից մեկին որպես կաշառք գումար է առաջարկել՝ փորձելով այն դնել պարեկի գրպանում, սակայն կաշառք առաջարկած քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության համապատասխան բաժին:

Վարորդի օգտին ապօրինի անգործության նպատակով պարեկին կաշառք առաջարկելու համար վերը նշված քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինս ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքը և տվել խոստովանական ցուցմունք:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում։