Իրանը Ռուսաստանի հետ կնքել է 500 մլն եվրո արժողությամբ գաղտնի պայմանագիր «Վերբա»-ների մատակարարման համար․ Financial Times

Լուրեր

18.08.2026 | 15:45
Վանաձոր քրեակատարողական հիմնարկի կալանավորը, ըստ հարազատների, մեկ ամիս է՝ հացադուլի մեջ է
18.08.2026 | 15:34
Հայ շախմատիստները 5-րդ տեղն են գրավել Միխայիլ Բոտվիննիկի գավաթում
18.08.2026 | 15:30
Լուսինե Բադալյանը՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
18.08.2026 | 15:26
Դադարեցրել է «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը. այն նաև կապարակնքվել է
18.08.2026 | 15:15
Մ-20 ԱԱ. Գոռ Խաչատրյանը նույնպես կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
18.08.2026 | 15:10
Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունն ավարտվել է // Երևանում լքված նորածնի մորը դեռ չեն գտել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 15:05
Միրզոյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու խաղաղության գործընթացը
18.08.2026 | 15:01
Կարեն Բրուտյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
18.08.2026 | 14:57
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է չտարածել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքը
18.08.2026 | 14:51
Փաշինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը
18.08.2026 | 14:48
Բաշար Ասադի զարմիկին Սիրիայում մահապատժի են դատապարտել՝ սպանությունների և խոշտանգումների համար
18.08.2026 | 14:39
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ ESPN-ի
18.08.2026 | 14:32
Կանխվել է Օձունում բռնկված հրդեհի տարածումը
18.08.2026 | 14:23
Իրանի Մեջլիսի խոսնակը նշել է Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանները
18.08.2026 | 14:15
Աբովյանում համայնքային հողի ապօրինի օտարման գործով 3 անձ կկանգնի դատարանի առաջ
Բոլորը

Իրանի ներկայացուցիչները դեկտեմբերին Մոսկվայում ռուսական կողմի հետ ստորագրել են գաղտնի համաձայնագիր՝ շուրջ 500 մլն եվրո արժողությամբ «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների գնման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով արտահոսած ռուսական փաստաթղթերին և գործարքի մանրամասներին ծանոթ աղբյուրներին։

Պայմանագրի համաձայն՝ ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը պետք է Իրանին մատակարարի 500 «Վերբա»-ի արձակման կայան և 2,5 հազար 9Մ336 հրթիռ՝ երեք տարվա ընթացքում՝ 2027-ից մինչև 2029 թվականը։ Փաստաթղթերում մեկ հրթիռի արժեքը նշված է 170 հազար եվրո, արձակման կայանինը՝ 40 հազար եվրո։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմում է 495 մլն եվրո։

«Վերբա»-ն ռուսական վերջին սերնդի դյուրակիր զենիթահրթիռային համալիր է։ Այն օգտագործում է 9Մ336 հրթիռ՝ եռասպեկտր ինֆրակարմիր ինքնաուղղման գլխիկով, ինչը բարձրացնում է դիմադրողականությունը ջերմային խաբուսիկ միջոցների և խանգարումների նկատմամբ։ Համալիրը նախատեսված է ցածր բարձրությամբ թռչող թիրախների՝ ինքնաթիռների, ուղղաթիռների, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի խոցման համար։ Արձակումը կատարվում է ուսին տեղադրվող դյուրակիր կայանից։ Համալիրը կարող է կիրառվել շարժական ստորաբաժանումների կողմից՝ առանց ստացիոնար ռադարային միջոցների տեղակայման։

FT-ի տվյալներով՝ Թեհրանը համալիրների մատակարարման պաշտոնական հարցում է ուղարկել անցած տարվա հուլիսին՝ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո, որի ընթացքում, ինչպես գրում է պարբերականը, Իրանի ինտեգրված հակաօդային պաշտպանության համակարգը զգալիորեն թուլացել էր։ Այդ արշավի ընթացքում ԱՄՆ-ը կարճ ժամանակով միացել էր Իսրայելի հարվածներին Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտների դեմ։

Պարբերականը նշում է, որ համաձայնագիրը հայտնի է դարձել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ներկայության աճի ֆոնին՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, որը, ըստ FT-ի, պահանջում է Թեհրանից համաձայնել միջուկային ծրագրի սահմանափակումներին՝ հակառակ դեպքում սպառնալով հարվածներով։

Թերթի հարցված փորձագետների կարծիքով՝ «Վերբա»-ների մատակարարումը դժվար թե արմատապես փոխի ուժերի հավասարակշռությունը Իսրայելի կամ ԱՄՆ-ի հետ հնարավոր նոր հակամարտության դեպքում, սակայն կարող է բարդացնել ուղղաթիռների և ցածր բարձրությամբ ավիացիայի կիրառումը։ Միաժամանակ համալիրները զգալի դեր չեն խաղում ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումները հետ մղելու հարցում, ինչը, FT-ի աղբյուրների կարծիքով, դրանք դարձնում է արտահանման ավելի հարմար տարբերակ՝ առանց Ռուսաստանի սեփական ռազմական կարիքներին վնաս հասցնելու։

Գործարքը նաև վկայում է Մոսկվայի և Թեհրանի միջև շարունակվող ռազմական համագործակցության մասին։ Վերջին երկու տարիներին Իրանը Ռուսաստանին մատակարարել է անօդաչու սարքեր և հրթիռներ, իսկ 2025 թվականի հունվարին կողմերը ստորագրել են երկկողմ համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիր։ Այս ֆոնին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան անցած տարի նախաձեռնել են ՄԱԿ-ի պատժամիջոցների «վերադարձի» մեխանիզմը Իրանի նկատմամբ, ներառյալ զենքի արտահանման արգելքը։