Դպրոցի նկատմամբ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ, տնօրենի տրվել է կարգադրագիր․ ՀՀ կրթության տեսչական մարմին

Լուրեր

28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ կրթության տեսչական մարմնից հայտնում են, որ դիմումատուի կողմից  Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի «Թեժ գիծ» հեռախոսակապով ներկայացվել է տեղեկատվություն՝ սովորողի իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ։

«Դիմումատուն նշել է, որ իր որդին դասերի ընթացքում երբեմն վատ է զգում և դուրս է գալիս դասասենյակից, սակայն բացակայած օրերին նշանակվում են ցածր գնահատականներ կամ գնահատականներ են նշանակվում առանց դաս պատասխանելու։

Դիմումում բարձրացվել են նաև հետևյալ հարցերը՝
• ուսուցիչների կողմից տնային հանձնարարությունների կատարման նկատմամբ հետևողականության ապահովումը,
• համապատասխան գրավոր աշխատանքների տրամադրումը,
• ուսուցման գործընթացում հոգեբանի ներգրավման անհրաժեշտությունը՝ դասերի ընթացքում սովորողների հնարավոր ճնշված լինելու հանգամանքով պայմանավորված,
• առարկայական ծրագրերի կատարման արդյունավետությունը, սովորողի նվազագույն գիտելիքների ապահովումը,
• մշակութային միջոցառումների կազմակերպման հետևողականությունը։

Հիմք ընդունելով ներկայացված տեղեկատվությունը՝ Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով դպրոցի նկատմամբ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ։

Վարույթի ընթացքում որպես փորձագետ ներգրավվել է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի հոգեբանը։

Վարույթի ընթացքում ուսումնասիրվել են՝
• էլեկտրոնային դասամատյանը,
• դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը,
• դասալսումների արձանագրությունները,
• սովորողի թեմատիկ և գործնական աշխատանքները,
• դասղեկի աշխատանքային ծրագիրը և հաշվետվությունները,
• դպրոցի և ծնողի միջև կնքված պայմանագիրը,
• մեթոդական միավորումների արձանագրությունները։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ սովորողի ամփոփիչ և գործնական գրավոր աշխատանքների գնահատականները համընկնում են էլեկտրոնային մատյանում գրանցված տվյալների հետ։

Մաթեմատիկայի ուսուցչի պարզաբանմամբ՝ «Հանրահաշիվ» առարկայից մեկ գնահատականի փոփոխությունը պայմանավորված է եղել նույն անունով երկու սովորողների առկայությամբ, և կատարվել է սահմանված ժամկետում։

«Հասարակագիտություն» առարկայի մասով գնահատականի փոփոխություն չի արձանագրվել, իսկ բացակայությունը փոխարինվել է գնահատականով՝ գործող կարգին համապատասխան։

Տնային աշխատանքների և ուսուցման կազմակերպման հարցը

Դպրոցի տնօրինությունը պարզաբանել է, որ «Իմ դպրոց» հարթակում տնային հանձնարարությունների տեղադրումը պարտադիր չէ։ Պարտադիր է էլեկտրոնային մատյանի լրացումը emis.am կայքի «Էլեկտրոնային օրագիր» բաժնում, որտեղ արտացոլվում են դասի թեմաները, տնային հանձնարարությունները, գնահատականները և բացակայությունները։

Ուսուցիչներիը ներկայացրել են, որ կիրառվում են քարտային և թեմատիկ մեթոդներ, տրամադրվում են գրավոր առաջադրանքներ, իրականացվում են փոխադարձ դասալսումներ և վերահսկողություն մեթոդական միավորումների շրջանակում։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ դպրոցում հոգեբանի հաստիքը թափուր է։

Սովորողների շրջանում իրականացված հարցաթերթիկների կիրառման արդյունքներով՝
• սովորողների 50 %-ը կիրառվող մեթոդը գնահատել է արդյունավետ,
• 50 %-ը՝ քիչ արդյունավետ,
• բոլոր 14 սովորողները դպրոցը գնահատել են որպես ապահով միջավայր։

Սովորողների ճնշված լինելու վերաբերյալ փաստական տվյալներ չեն արձանագրվել։

Վարույթի ընթացքում հաստատվել է, որ դպրոցում հոգեբանի հաստիքը թափուր է, ինչի հետևանքով չեն իրականացվում հոգեբանի պաշտոնին վերապահված գործառույթները։

Վերոնշյալը հակասում է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի պահանջներին՝ մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկի և պաշտոնային պարտականությունների մասով։

Միաժամանակ, վարույթի ընթացքում սովորողի գնահատման գործընթացում իրավական նորմերի խախտումներ չեն արձանագրվել։

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդվածով և 54-րդ հոդվածի 1-ին մասով՝ ուսումնական հաստատությանը, ի դեմս տնօրենի տրվել է կարգադրագիր․

Կազմակերպել աշխատանք սովորողի և նրա ծնողի հետ՝ սովորողի կրթական առաջընթացին աջակցելու և համագործակցությունն ամրապնդելու նպատակով։

Կազմակերպել ծնողական ժողով՝ պարզելու կիրառվող ուսուցման մեթոդների վերաբերյալ ծնողների դիրքորոշումները և ապահովելու արդյունավետ հաղորդակցություն։

Ապահովել դպրոցում հոգեբանի հաստիքի համալրումը՝ ուսուցման գործընթացում սովորողներին մասնագիտական աջակցություն տրամադրելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։