Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բանակցությունների նոր փուլը կրկին կանցկացվի Շվեյցարիայում. Զելենսկի

Լուրեր

07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմը դադարեցնելու նպատակով ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը կրկին տեղի կունենա Շվեյցարիայում, գրում է Current time-ը։

«Հաջորդ հանդիպումը ևս տեղի կունենա Շվեյցարիայում։ Սա այն տեղեկությունն է, որն այսօր ունեմ։ Իհարկե, մեր խումբը կվերադառնա, և ես ավելի մանրամասն տեղեկատվություն կունենամ, քան հեռախոսով ունեի»,- նրա խոսքերը մեջբերել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։

Զելենսկին նշում է, որ Շվեյցարիայում բանակցությունները «լավ պահ» են. «Սա շատ կարևոր է: Ես միշտ սա ասում եմ Մերձավոր Արևելքի և այլ երկրների նկատմամբ հարգանքով, բայց կարծում եմ, որ եթե Եվրոպայում է պատերազմը, ապա խաղաղության բանակցությունները նույնպես պետք է տեղի ունենան Եվրոպայում»:

Ուկրաինայի նախագահը չի նշել, թե երբ է տեղի ունենալու բանակցությունների հաջորդ փուլը։ Իր երեկոյան ելույթում նա ենթադրություն է հայտնել, որ դրանք, հավանաբար, կարող են տեղի ունենալ մինչև փետրվարի վերջ։ Ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ նոր հանդիպումը կկայանա մոտ ապագայում։

Ժնևի բանակցություններից հետո Զելենսկին նշել էր, որ Ուկրաինան հետաքրքրված է արդյունքով։

«Այսօրվա դրությամբ՝ մենք չենք կարող ասել, որ արդյունքը բավարար է։ Զինվորականները որոշ հարցեր քննարկել են լրջորեն և բովանդակալից։ Զգայուն քաղաքական հարցերը, հնարավոր փոխզիջումների վերաբերյալ հարցերը և առաջնորդների անհրաժեշտ հանդիպման հնարավորությունը դեռևս բավարար չափով չեն մշակվել»,- ասել է նա։

Մեդինսկին բանակցություններն անվանել էր «դժվար, բայց գործնական»։ ՌԲԿ-Ուկրաինան, հղում անելով տեղեկացված աղբյուրին, հաղորդում է, որ Մոսկվայի հիմնական պահանջը մնում է անփոփոխ՝ ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնբասից: Ռազմական ենթախումբն առաջընթաց է գրանցում ընթացակարգային հարցերի շուրջ համաձայնեցման հարցում:

«Ռազմական ենթախմբի աշխատանքի իրականացումը կախված է քաղաքական ենթախմբի որոշումից: Այժմ անհրաժեշտ է հանդիպում ղեկավարության մակարդակով: Հավանաբար այդպես էլ կլինի»,- ասել է աղբյուրը։

Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ կենտրոնացած են գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ հիմնական դրույթների մշակման վրա։ Նա նշել է, որ սա բարդ աշխատանք է, որը ժամանակ և բոլոր կողմերի համաձայնությունն է պահանջում։

«Առաջընթաց կա, սակայն առանց մանրամասների։ Հաջորդ քայլը մշակված լուծումները նախագահների քննարկմանը ներկայացնելու համար անհրաժեշտ համաձայնության հասնելն է։ Մեր խնդիրն է դրա համար պատրաստել իրական, այլ ոչ թե ֆորմալ հիմք։ Ուկրաինան կառուցողականորեն աշխատում է։ Վերջնական նպատակը մնում է անփոփոխ՝ արդար և կայուն խաղաղություն»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի