Կվերակառուցվեն ճանապարհների և երկաթուղիների վրա գտնվող կամուրջները

Լուրեր

29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընդհանուր օգտագործման ճանապարհների և երկաթուղիների վրա գտնվող կամրջային կառուցվածքները, դրանց վերակառուցման (կամ հիմնանորոգման) ծրագիրը ու կիրարկումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը կհաստատվի։ Նախագիծը կառավարության այսօրվա նիստի օրակարգում է։

ՀՀ մարզպետների աշխատակազմերի և «Հարավկովկասյան Երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` Հայաստանի տարածքում առկա են ավտոճանապարային թվով 1056 և երկաթուղային թվով 605 կամրջային կառուցվածքներ։ Անխնամ երկարատև շահագործման ընթացքում դրանցում առաջացել են երթևեկելի մասի հիդրոմեկուսիչ, ծածկութային շերտերի և բետոնի քայքայում,  ամրանի և մետաղյա տարրերի, հեղույսային, գամային ու եռքային միացումների կոռոզիա։

Նշվում է, որ վերը նշված կամրջային կառուցվածքների գերակշռող մասը կառուցվել է մինչև 1988 թվականը: Դրանց նախագծային սեյսմակայունությունը նախատեսված է եղել 7 և 8 բալ․ «Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման և սեյսմիկ ազդեցությունների ուժգնության մակարդակի բարձրացման արդյունքում դրանք այլևս չեն բավարարում սեյսմակայուն (երկրաշարժադիմացկուն) շինարարության գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին»:

Հիմնավորման մեջ ասված է, որ անցած ավելի քան 100 տարվա ընթացքում կամրջային կառուցվածքների նախագծման նորմատիվային բեռնվածը 5 անգամ փոփոխվել է։

«Վերոգրյալով պայմանավորված հանրապետության տարածքում առկա կամրջային կառուցվածքների շահագործման անվտանգության, հանրապետության ներսում և միջպետական, տարանցիկ բեռնափոխադրումների համար հուսալի և միջազգային պահանջներին համապատասխան ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքներով ապահովման ու անվտանգ քաղաքաշինական միջավայրի ձևավորում նպատակով՝ նախագծով սահմանվել են վերը նշված կամրջային կառուցվածքների վերակառուցման (հիմնանորոգման) սկզբունքները այդ ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացման քայլերը և առաջնահերթության չափանիշները: Դրանք նախատեսվում են իրականացնել սկսած 2026 թվականից և կրելու են շարունակական բնույթ»,- նշվում նախագծում։