ՀՀ դեսպանը Վիեննայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը
Քաղաքականություն
18.02.2026 | 22:39
Վիեննաում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպական և անվտանգային քաղաքականության ավստրիական ինստիտուտի նախագահ դոկտոր Վերներ Ֆասլաբենդի հետ՝ ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տարածաշրջանային խաղաղության օրակարգը և TRIPP նախագիծը, ինչպես նաև քննարկելով արդի աշխարհաքաղաքական զարգացումները և Հայաստան–Ավստրիա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին հայտնում են Վիեննայում ՀՀ դեսպանությունից։
Նշվում է, որ դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տարածաշրջանային խաղաղության օրակարգը, TRIPP նախագիծը և այս համատեքստում տեղի ունեցած վերջին զարգացումները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել արդի աշխարհաքաղաքական իրավիճակի շուրջ, ինչպես նաև քննարկել են Հայաստան-Ավստրիա համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները։Դեսպանատան փոխանցմամբ՝ դոկտոր Վերներ Ֆասլաբենդը միջազգային քաղաքականության և անվտանգության հարցերով ավստրիական առաջատար վերլուծաբաններից է։ Նա հանդիսացել է նաև Ավստրիայում ամենաերկար պաշտոնավարած պաշտպանության նախարարը։