Քանդվելու են բազմաթիվ տներ․ ինչ են մտածում նորագյուղցիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
Բոլորը

Երևանի Նորագյուղ թաղամասի բնակիչների մոտ իրենց բնակարանների ճակատագրի հետ կապված բազմաթիվ հարցեր ունեն։ Նրանք համացանցից են իմացել, որ իրենց տները շուտով հողին են հավասարեցվելու, փոխարենը մինչև 70 հարկանի երկնաքերներ են կառուցվելու։

Կառավարությունը հունվարի 29-ին որոշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին արտոնել՝ Նորագյուղի տները պետության անունից օտարելու գործընթաց սկսել։

Շուրջ 84 հեկտարի վրա նախատեսվում է հիմնել «Երևան-Դաունթաուն» բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոն։ Տարածքում նախատեսվում է 155 շենք կառուցել 65 հազար բնակչի համար։ Ենթադրվում է, որ գործընթացը 10 տարի կտևի և դրանով կլուծվի նաև Նորագյուղի հողաշեն տներում ապրողների խնդիրը՝ ասել էր Ավինյանը։

Factor TV-ին հանդիպած նորագյուղցիների մի մասը դեմ է, որ իրենց տները քանդվեն, իսկ կողմ արտահայտվողները դեռևս չպարզաբանված հարցեր ունեն իրենց տրվելիք փոխհատուցումների վերաբերյալ։

Նորագյուղիներն ասում են, որ թաղամասը քանդելու և փոխհատուցման չափի շուրջ բանակցելու հարցում ոչ ոք իրենց չի այցելել ու որևէ քննարկում չի կազմակերպվել։  Ու թեև բնակիչների հետ հանդիպում չի եղել, սակայն Տիգրան Ավինյանը Կառավարության նիստում հայտարարել էր, որ կտրամադրվի փոխհատուցում բնակարանների շուկայական արժեքի և հավելյալ 30 տոկոսի չափով։

Անշարժ գույքի վաճառքով զբաղվող գործակալությունների հրապարակումների համաձայն՝ Նորագյուղում այս պահին տների մեկ քառակուսի մետրի արժեքը տատանվում է 480-ից 800 հազար դրամի սահմաններում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան