Կիպրոսի հունական և թուրքական մասերի միջև 2 սահմանային անցակետ է բացվել

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հոկտեմբերի 26-ին, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ԿՀԹՀ) նախագահ Մուսթաֆա Աքընջըի և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի ընդունած որոշմամբ համաժամանակյա օգտագործման համար  բացվել են Դերինյայի և Ափլըչի սահմանային անցակետերը. փոխանցում է ermenihaber-ը:

Ընդհանուր առմամբ կղզու հյուսիսում և հարավում բացված անցակետերի թիվը հասել է 9-ի:

Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավարի խոսնակ Բարըշ Բուրջուն անցակետերի բացման առնչությամբ հայտարարել է. «Ցանկանում եմ, որ հասնենք այնպիսի լուծման, որ այլևս կարիք չունենանք անցակետերի»:

Նշենք, որ Դերինյան համարվում է Կիպրոսի հույների և թուրքերի  բախման թատերաբեմը:

Նշենք, որ 1974թ., երբ Թուրքիան զավթեց Կիպրոս կղզու հյուսիսը, սահմանափակվեց դեպի այդ մաս ելումուտը: Իսկ 2003թ. ապրիլի 23-ին Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետության նախարարների խորհուրդը որոշեց միակողմանիորեն բացել անցակետերը: