Հրամանատարը իրեն պատկանող անշարժ գույքերը ձևականորեն օտարել է և ՊՆ-ից անհատույց բնակարան է ստացել. ՀԿԿ

Լուրեր

28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
Բոլորը

Հրամանատարը իրեն պատկանող անշարժ գույքերը ձևականորեն օտարել է և ՊՆ-ից  ավելի քան 21 միլիոն  դրամ արժողությամբ բնակարան է ստացել՝ անհատույց սեփականության իրավունքով։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Վերջինիս մեղադրանք է ներկայացվել։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը, դիտավորությամբ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու վիճակ ստեղծելու նպատակով, իրականացրել է իրեն պատկանող այլ անշարժ գույքերի ձևական օտարումներ և խարդախության եղանակով հափշտակել ՊՆ նախարարի հրամանով անհատույց օգտագործման իրավունքով իրեն հանձնված բնակարանը:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ պաշտոնատար անձը, մշտապես բնակվելով իրեն և կնոջը պատկանող բնակարանում, 2018 թվականի հոկտեմբերի 9-ին ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովին է ներկայացրել բնակելի մակերեսով ապահովվածության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որի հիման վրա հանձնաժողովը Երևանի հասցեներից մեկի բնակարանն անհատույց սեփականության իրավունքով վերջինիս տրամադրելու հարցին տվել է դրական եզրակացություն։

Արդյունքում՝ 2019 թվականի հուլիսին ՊՆ հաշվեկշռում գտնվող առանձնապես խոշոր չափերի՝    21.400.000 ՀՀ դրամ արժողությամբ բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել է հիշյալ պաշտոնյային:

Վերջինիս մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի  255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում։