Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին ձմեռային Օլիմպիական խաղերում

Լուրեր

30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
Բոլորը

Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։

Գեղասահքի մրցաշարի սպորտային զույգերի պայքարում Ակոպովան ու Ռախմանինը 180.66 միավոր վաստակեցին կարճ ու ազատ ծրագրերի հանրագումարում։ Կարճ ծրագրից հետո նրանք 12-րդն էին, իսկ ազատ ծրագրում հանդես եկան հնդիկ կոմպոզիտոր Ալա Ռահմանի երաժշտության ներքո ու գրանցեցին 14-րդ արդյունքը (114. 39 միավոր)։

Օլիմպիական չեմպիոն դարձան Ճապոնիան ներկայացնող Ռիկու Միուրան ու Ռյուիտի Կիհարան՝ վաստակելով 231,24 միավոր։ Ազատ ծրագրում նրանց գրանցած արդյունքը (158,13 միավոր) աշխարհի ռեկորդ էր։ 221,75 միավորով երկրորդ տեղը գրավեցին Անաստասիա Միտյոլկինան ու Լուկա Բերուլավան, որոնք նվաճեցին Վրաստանի առաջին մեդալը ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ։ Բրոնզե մեդալին արժանացան գերմանացիներ Ֆաբյեն Հազեն ու Նիկիտա Վոլոդինը, որոնք առաջատարն էին կարճ ծրագրից հետո։ Նրանց ցուցանիշն էր 219,09 միավոր։

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը մասնակցեց ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարին։

Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից մասնակցել էին նաև լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, դահուկորդներ Կատյա Գալստյանը և Միքայել Միքայելյանը, որոնք հանդես էին եկել 2-ական մրցաձևում։