«Մենք ենք Փաշինյանին իշխանության բերողն եղել»․ Վահրամ Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 12:18
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է պատրաստում՝ հրադադարի խզման դեպքում
24.04.2026 | 12:10
Ծիծեռնակաբերդ բարձրանալիս քաղաքացի է մահացել // Ադրբեջանով հացահատիկ է գալիս Հայաստան․ ԼՈՒՐԵՐ
24.04.2026 | 12:03
Ո՛չ ուրացումը, ո՛չ էլ թշնամանքը չեն կարող բուժել վերքերը. Պոլսո Հայոց պատրիարքն ուղերձ է հղել
24.04.2026 | 11:55
Օդեսայում ռուսական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ կան
24.04.2026 | 11:46
Դրոշ այրելը ակցիա է խաղաղության պայմանագրի չստորագրման համար. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 11:33
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
24.04.2026 | 11:24
Հայ սամբիստները 16 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԵԱ-ում
24.04.2026 | 11:12
Ծիծեռնակաբերդ բարձրանալու ճանապարհին քաղաքացի է հանկարծամահ եղել
24.04.2026 | 11:02
ՀՅԴ-ականներն այս տարի չայրեցին Ադրբեջանի դրոշը՝ 2021-ից ի վեր առաջին անգամ
24.04.2026 | 10:49
ՃՏՊ՝ Աշտարակ քաղաքում․ վարորդը հոսպիտալացվել է
24.04.2026 | 10:46
Ադրբեջանի տարածքով այսօր հացահատիկ կուղարկվի Հայաստան
24.04.2026 | 10:37
Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ՀՀ ԱԳՆ
24.04.2026 | 10:34
Թրամփը հայտնել է, որ Իսրայելն ու Լիբանանը հրադադարը երեք շաբաթով կերկարաձգեն
24.04.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
24.04.2026 | 10:10
ԵԱ․ Պայքարը սկսում են ազատ ոճի ըմբիշները
Բոլորը

Վահրամ Բաղդասարյանն արդեն նկատում է, որ հեղափոխությանը մասնակցած որոշ ուժեր փորձում են Փաշինյանին քննադատելով հանրապետականից ավելի ընդդիմադիր լինել։ Նա բոլորին առաջարկում է համբերել։ Մյուս ընդդիմադիր ուժերից, ըստ պարոն Բաղդասարյանի, հանրապետականը տարբերվելու է նրանով, որ խորհրդարան է ուզում գալ ուղղակի առանց հավակնությունների։

«Մենք չենք գնում պաշտոններ ակնկալելու, մենք չենք գնում իշխանություն վերցնելու, մենք չենք գնում ծառայողական մեքենաներ ունենալու, եւ այս էյֆորիայի շրջանում դուք գիտեք ինչ դժվար է ընդդիմադիր դաշտում գնալ եւ ուրույն ընդդիմություն դառնալ։ Մենք ենք իրական ընդդիմությունը»,-ասում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նա համաձայն է կուսակցության առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանի հետ, որ քվեախցիկում վարչապետը պետք է իր ձայնը տա հենց հանրապետականին, եթե ուզում է իսկական ընդդիմություն ունենալ։ Նա ակնարկում է, որ Փաշինյանը հանրապետականից չի տարբերվում։

«Այսօր բյուջեի ծրագիր են բերում, մեր եռամյա ծրագրի շարունակությունն է, ինքը շատ բաներում համաձայն է մեզ հետ եւ վերջիվերջո մենք ենք նրան իշխանության բերողն եղել խաղաղ ճանապարհով»,-հայտարարում է ՀՀԿ-ական պատգամավորը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին զվարճացնում է Վահրամ Բաղդասարյանի միտքը, որ հանրապետականն է Փաշինյանին իշխանության բերել։
«Հանրապետական կուսակցության տեսեք հերթական մանիպուլացիաներից մեկը՝ իրենց քվեարկելու համար նրանք գտնում են, որ պետք է շահարկել Նիկոլ Փաշինյանի անունը, որպեսզի նման ձեւերով քվե ստանան ժողովրդից»,-բացահայտում է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը։

 

Ըստ երիտասարդ պատգամավորի, ավելի ճիշտ կլինի, որ հանրապետականներն իրենց քվեն տան «Իմ քայլը» դաշինքին։ Որովհետեւ Հանրապետականը խորհրդարան չի մտնելու․

«Եթե ռեբրեդինգ անեին, եթե էդ ՀՀԿ հապավումն իրանցից պոկեին, որ իրենց վրա դաջված չլիներ, միգուցե էնտեղ կան պատգամավորներ, որ արժե լինեին խորհրդարանում»։

Անդրադառնալով ՀՀԿ երեկվա հայտարարության այն հատվածին, որ Փաշինյանի կառավարությունը տնտեսական աճի փոխարեն արձանագրել է գնաճ եւ գործարարների մի մասը նոր կառավարության թեթեւ ձեռքով համարվել են հանցագործներ, Հրաչյա Հակոբյանը նկատում է, որ հիմա զբաղված են աղբ մաքրելով
«Մենք դաշտն ենք մաքրում, էդ գործարարները երբ որ դիտվում են հանցագործներ, մենք դեռ իրենց 20 տարվա աղբը փորձում ենք հասկանալ՝ սա ի՞նչ է»,-ասում է «Ելք»-ական պատգամավորը։

«Հանրապետականը հիգիենայի խնդիր չունի»,-ասում է գրիպով հիվանդ Արմեն Աշոտյանը։ Նա նկատում է, որ նոր կառավարությունը շախմատի փոխարեն բռնցքամարտ է խաղում ընդդիմության հետ

«Մենք բռնցքամարտից չենք վախենում, բայց բռնցքամարտում մեկը մեկի հետ են պայքարում, ոչ թե հազարը մեկի վրա։ Երբ հազարը մեկի դեմ է պայքարում, դա խուժան կռիվ է»,-ասում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը։

Նա առաջիկա ընտրությունները համարում է բացառիկ՝ այն կլինի պայքար ոչ թե իշխանության համար, այլ՝ ընդդիմության։ Իսկ ընդդիմությունը հանրապետականն է․ «Կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, որոնք կարծում են, որ երկրին պետք է գիտակ ընդդիմություն, ձայն տալ ՀՀԿ-ին, այդ թվում՝ ինձ»։

Ի դեպ, պատգամավորը զգուշացնում է, որ որքան էլ մեծ լինի Փաշինյանի հեղինակությունը, նրա իշխանությունը չպետք է լինի բացարձակ։

«Ապրի ինքը, որ մարդկանց մեջ կարողացել է հույսեր արթնացնել, բայց ինքը նզովքի կենթարկվի, եթե այդ հույսերը գահավիժեն»,-զգուշացնում է ՀՀԿ-ական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան