Հարություն Հարությունյանն ավարտեց ելույթը ձմեռային Օլիմպիական խաղերում

Լուրեր

30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում շարունակվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հարություն Հարությունյանն ավարտեց ելույթը։

Ոլորավայրէջքում հայ լեռնադահուկորդը չկարողացավ արդյունք գրանցել։ Առաջին փորձից հետո Հարությունյանը 1:10.12 արդյունքով 37-րդն էր, սակայն երկրորդ փորձի ժամանակ խախտում թույլ տվեց ու որակազրկվեց։

Մի շարք լեռնադահուկորդներ, այդ թվում՝ հսկա ոլորավայրէջքում օլիմպիական չեմպիոն դարձած բրազիլացի Լուկաս Պինեյրո Բրոտենը, չկարողացան հատել եզրագիծը։ Օլիմպիական չեմպիոն դարձավ Լոիկ Մեյարը, ավստրիացի Ֆաբիան Գշտայնը գրավեց երկրորդ տեղը, իսկ նորվեգացի Հենրիկ Կրիստոֆերսոնն արժանացավ բրոնզե մեդալի։

Փետրվարի 14-ին Հարություն Հարությունյանը հանդես էր եկել հսկա ոլորավայրէջքում և 81 մասնակցի մեջ գրավել էր 59-րդ տեղը։

Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը գեղասարքի մրցաշարի սպորտային զույգերի ազատ ծրագրում հանդես կգան փետրվարի 16-ին։ Կարճ ծրագրից հետո նրանք 12-րդ տեղում են։

Ավելի վաղ պայքարն ավարտել էին նաև դահուկորդներ Կատյա Գալստյանը և Միքայել Միքայելյանը։