Հայկ Սարգսյանն առաջարկում է 1,5-3 միլիոն դրամ տրամադրել յուրաքանչյուր զորացրվող զինվորի

Լուրեր

28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 1,5-3 միլիոն դրամ տրամադրել յուրաքանչյուր զորացրվող զինվորի, սակայն ոչ պետական բյուջեից։

«Առաջարկում եմ ստեղծել զինվորների հատուկ ֆոնդ, որտեղ կմուտքագրվեն գործող և առաջարկվող օրենսդրական փոփոխություններով մուտքագրվող բոլոր գումարները: Տարվա ընթացքում հավաքագրված ամբողջ գումարը հավասարաչափ կբաշխվի այդ տարի զորացրվող զինծառայողների միջև:
Որքան ավելի մեծ թվով հետախուզվող քաղաքացիներ վերադառնան և վճարեն, որքան ավելի մեծ թվով մեր հայրենակիցներ դիմեն և դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այդքան ավելի մեծ գումար կհավաքագրվի և կբաշխվի մեր զինծառայողների միջև: Այս գումարը 20 տարեկան երիտասարդը կարող է ծախսել կրթություն ստանալու, սեփական գործ սկսելու կամ կյանքի առաջին լուրջ քայլերը անելու համար: Ծառայող տղաները կհասկանան, որ ծառայությունից հետո իրենց սպասվում է մեկնարկային կապիտալ և իրական հնարավորություն նոր կյանքի համար»,-նշել է Սարգսյանը:

Պատգամավորը ներկայացրել է նաև ֆոնդի ձևավորման աղբյուրները.

«1-ին. Իմ կողմից հեղինակած և արդեն ուժի մեջ մտած օրենքներից մեկով՝ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները կարող են վճարել 15 միլիոն դրամ և ազատվել քրեական պատասխանատվությունից: Այս օրենքով արդեն իսկ հավաքագրվել է 2 միլիարդից ավել գումար: Առաջարկում եմ այս ամբողջ գումարը ուղղել զինվորների հատուկ ֆոնդին:

2-րդ. Իմ մեկ այլ օրենքով՝ չծառայած և 27 տարին լրանալուց հետո հաշվառման կանգնած քաղաքացիները նույնպես պարտավոր են վճարել գումարներ: Այս գումարները ևս առաջարկում եմ ուղղել զինվորների հատուկ ֆոնդ:

3-րդ. Իմ մեկ այլ օրենքով՝ 27 տարին լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող արական սեռի քաղաքացիները նույնպես պարտավոր են ծառայել մեկ տարի ժամկետով կամ վճարել 2,5 միլիոն դրամ: Այս օրենքով արդեն իսկ հավաքագրվել է 160 միլիոն դրամ: Այս գումարները ևս առաջարկում եմ ուղղենք զինվորների հատուկ ֆոնդ:

4-րդ. Բազմաթիվ տղաներ մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, որպեսզի հետագայում չանցնեն պարտադիր զինվորական ծառայություն: Միայն 2025 թվականին 2811 արական սեռի քաղաքացիներ մինչև 18 տարին լրանալը հրաժարվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից: Առաջարկում եմ քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանել 15 միլիոն դրամ և այս ամբողջ գումարը ևս ուղղել զինվորների հատուկ ֆոնդ:

5-րդ. Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար 2,5 միլիոն դրամ վճարելու հնարավորությունը տարածել նաև 18-ից 27 տարեկան քաղաքացիների վրա: Սա կմոտիվացնի, որպեսզի մեր հայրենակիցները չսպասեն մինչև իրենց 27 տարին լրանալը, այլ 18 տարեկանից սկսած գան Հայաստանի Հանրապետություն, դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի, վճարեն 2,5 միլիոն դրամ: Հավաքագրված ամբողջ գումարները ևս կուղղենք զինվորների հատուկ ֆոնդ:

6-րդ. Առաջարկում եմ կրճատված ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն տանք նաև 18-ից 27 տարեկան տղաներին, որպեսզի նրանք ստիպված չլինեն սպասել մինչև լրանա իրենց 27 տարին: Այս պահին ունենք 4000-ից ավել հետախուզվող տղաներ և հնարավոր է ահռելի ֆինանսական միջոցներ գեներացնել այս օրենքի շնորհիվ: Եվ այս ամբողջ գումարը ևս կուղղենք զինվորների հատուկ ֆոնդ»,-ասել է նա: