ՀՀԿ-ն այս իրավիճակում չէր հայտնվի, եթե սխալների ուղղում աներ, երբ իշխանության էր․ Մարգարիտ Եսայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Հանրապետական» կուսակցության շանսերի մասին խոսելը ՀՀԿ խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանը դեռ վաղ է համարում, սակայն նշում է, որ իրենց հավակնությունները բավականին բարձր են: «Նախորդից պակաս դիտարժան քարոզարշավ չի լինելու»,- վստահեցնում է Եսայանը։

Դիտարկմանը՝ նախորդ քարոզարշավն իր վրա վերցրեց Կարեն Կարապետյանը՝ Մարգարիտ Եսայանն արձագանքեց․ «Կարեն Կարապետյանն էլի կա, մեր կուսակցության անդամ է։ Հիմա էլ կան այլ քաղաքական գործիչներ, և կուսակցության քարոզարշավը կիրականացնեն այն մարդիկ, որոնք կլինեն համամասնական ցուցակում»։

Մարգարիտ Եսայանի համոզմամբ՝ ցանկացած կուսակցություն, երբ թողնում է իշխանությունը, վերանայում է իր սխալները և փորձում է այդ սխալների ճանապարհով այլևս չգնալ, իսկ ՀՀԿ-ն այս իրավիճակում չէր հայտնվի, եթե սխալների ուղղում աներ հընթացս, երբ իշխանության էր։ «Բայց լավ է ուշ, քան երբեք»,- սփոփում է ՀՀԿ խորհրդի անդամը։

Անդրադառնալով ՀՀԿ երեկվա հայտարարությանն ու դրանում տեղ գտած ինքնաքննադատությանն առ այն, որ ՀՀԿ-ում նախկինում հայտնվել են կուսակցական տոմսը որպես «թողության գիր» օգտագործողներ, Մարգարիտ Եսայանն ասաց․ «Այսուհետ նման իրավիճակ չի լինելու։ Տեսանք, թե ինչպես այդ մարդկանց մեծ մասը, որոնք հանկարծ հասկացան, որ էլ ՀՀԿ-ն իշխանական լծակներ չունի, դարձան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Պատեհապաշտներ միշտ լինում են, որոնք ինչ-ինչ շահեր հետապնդելով՝ գտնվում են իշխանության կողքին։ Ես մի ծանոթ ունեմ, որ երբ Լևոն Տեր-Պետրոսյանն էր իշխանության, ինքը լևոնական էր, երբ Քոչարյանն էր՝ քոչարյանական, երբ «Օրինաց երկիրն» էր, ինքը օրինացերկրական էր, երբ Սերժ Սարգսյանն էր՝ սերժական էր, հիմա ինքը ՔՊ-ական է։ Այս կարգի մարդիկ բոլոր կուսակցություններում լինում են։ Եթե վաղը կամ մյուս օրը Փաշինյանի ուժը իշխանության չլինի, նույն այդ մարդիկ, օճառային բացատրությամբ, կտեղափոխվեն այլ թիմ, որը կլինի այդ ժամի իշխանությունը»։

Խոսելով գործող իշխանության հակակոռուպցիոն պայքարի մասին, ՀՀԿ ներկայացուցիչը տեսակետ հայտնեց, որ կոռուպցիայի դեմ իրական պայքար չկա։ «Մարդկանց բռնում են, կինո նկարում ու բաց թողնում․ ո՞ր հանցագործի ձեռքն են բռնել»,- հարցադրում է հնչեցնում Եսայանը՝ խորհուրդ տալով իրական քայլեր ձեռնարկել այս հարցում։

«Ընտրություններից հետո կտեսնենք, թե ինչպես են հասարակությանը սնում ոչ թե շոուներով և բոցաշունչ հայտարարություններով, այլ կոնկրետ գործով։ Հասարակությունը պետք է տեսնի, որ իր աշխատավարձը, թոշակը բարձրացավ, կարմիր գծերը խանգարում էին՝ վերացա՞ն, տեսանկարահանող սարքերը ինչ-որ մեկի համար էին՝ վերացա՞ն, մենաշնորհները ևս վերացա՞ն»,- ասաց Եսայանը՝ նշելով, որ գուցե խորհրդարանական ընտրություններից հետո անուններ տա և բացահայտի, թե ինչպես են մենաշնորհատերերի անունները փոխվում։

Մարգարիտ Եսայանի հետ հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան