Իջևան և Դիլիջան համայնքին է վերադարձվել 162 միլիոն 345 հազար դրամ արժեքով 4 անշարժ գույք. 2025-ի ամփոփումը

Լուրեր

14.02.2026 | 19:42
Հայ և ադրբեջանցի մասնագետները քննարկել են խաղաղության օրակարգի իրագործումն ու վստահության ամրապնդման քայլերը
14.02.2026 | 19:27
Ալեքսեյ Նավալնիի բիոնյութում Էպիբատիդին է հայտնաբերվել. փորձագետները հաստատում են թունավորումը
14.02.2026 | 19:27
Բրազիլիան առաջին ոսկե մեդալը նվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 19:15
Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները հայտնի են
14.02.2026 | 19:13
Ինչ կլինի, եթե հայ հասարակությունը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը. հարց ադրբեջանցի փորձագետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 19:00
Մշակույթը տմբլըտաշ երգ ու պարը չի, դրանից սկսվում է վերելքն ու խաղաղությունը. Հայկ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:50
Կամաց-կամաց կհասնենք նրան, որ երկու հասարակությունները լինեն ինտենսիվ երկխոսության մեջ. Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:40
Բոլորին հետաքրքիր է՝ ինչ տեսք կունենա Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը.ադրբեջանցի փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:29
Բոլորին հետաքրքիր է՝ ինչ տեսք կունենա Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը. ադրբեջանցի փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:13
Կաթողիկոսին մեղադրանք է առաջադրվել, արգելվել է ելքը երկրից. Զոհրաբյան. ՏԵՍՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:13
Նպատակը պատերազմի չկրկնվելն է. ադրբեջանցի փորձագետը՝ Բաքվի քաղաքականության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 17:58
Պետք է ցույց տալ, որ խաղաղությունը հնարավոր է. ադրբեջանցի փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 17:43
Ադրբեջանցի փորձագետը՝ ՀՀ-ի կողմից ամերիկյան ԱԹՍ գնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 17:38
2026թ. ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության տոմս ունեցողները կարող են օգտվել վիզայի արտահերթ հարցազրույցից. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
14.02.2026 | 17:25
Բաքվում պատրա՞ստ են հայկական ապրանքներ գնել. հարց ադրբեջանցի փորձագետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները․ տարվա ընթացքում նախաձեռնվել է 2095 քրեական վարույթ, դատարան է հանձնվել 431 գործ, իսկ պետությանը պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 55 մլն դրամ։ Պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում Իջևան և Դիլիջան համայնքներին վերադարձվել է ավելի քան 162 մլն դրամ արժողությամբ 4 անշարժ գույք։

«Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշի մարզի դատախազ Գևորգ Սարգսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Գևորգ Սարգսյանը, ներկայացնելով Տավուշի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին նախաձեռնվել է 2095 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2048 քրեական վարույթ):

Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 431 քրեական վարույթ՝ 464 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 348 քրեական վարույթ՝ 363 անձի վերաբերյալ):

Դատարաններում ավարտվել է 349 քրեական գործ՝ 359 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 382 քրեական գործ՝ 408 անձի վերաբերյալ):

Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 54 միլիոն 986 հազար դրամը:

Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Տավուշի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2025 թվականի ընթացքում Իջևան և Դիլիջան համայնքներին է վերադարձվել ընդհանուր 162 միլիոն 345 հազար դրամ արժեքով 4 անշարժ գույք:

Մասնավորապես՝

Դիլիջան համայնքին է վերադարձվել Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 891.1 քմ մակերեսով մանկապարտեզի չօգտագործվող մասնաշենքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 85 միլիոն 935 հազար դրամ:

Դիլիջան համայնքին է վերադարձվել Դիլիջանի Օրջոնիկիձե փողոցի 63/2 հասցեում գտնվող՝ 1163.3 քմ մակերեսով մանկապարտեզի շենքի մի մասը՝ 286.5 քմ մակերեսով: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 30 միլիոն 838 հազար դրամ:

Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Իջևանի Խաշթառակ բնակավայրի 9 փողոցի 11 հասցեում գտնվող՝ 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 44 միլիոն 121 հազար դրամ:

Իջևան համայնքին է վերադարձվել Իջևանի Սպանդարյան փողոց 1/91 հասցեում (շատրվաններին կից) գտնվող՝ 03265 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 1 միլիոն 450 հազար դրամ:

Աննա Վարդապետյանը Տավուշի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ` ուղղված պետական և համայնքային շահերի պաշտպանությանը, մարզում հանցագործությունների՝ այդ թվում անչափահասների շրջանում, կանխարգելմանն ու բացահայտմանը»,- ասվում է հաղորդագրությունում: