ԲԱՆԱՎԵՃ. Ով շահեց Վենսի այցից՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ավարտեց Հայաստան և Ադրբեջան իր պաշտոնական այցերը։ Բաքվում նա ստորագրեց ռազմավարական գործընկերության խարտիա, որը ենթադրում է գործակցություն էներգետիկայի, AI տեխնոլոգիաների և անվտանգության ոլորտում։ Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանին ամերիկյան պարեկային նավակների և զրահաբաճկոնների տրամադրման շուրջ՝ Կասպից ծովում անվտանգությունն ապահովելու համար։ Եթե Ադրբեջանն ԱՄՆ-ի հետ նոր է սկսում գործակցությունը ԱԲ տեխնոլոգիաների կամ էներգետիկ ոլորտում, ապա Հայաստանում ԱՄՆ-ի փոխնախագահն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին արդեն իսկ կյանքի կոչվող ծրագրերի մասին։ 

Nvidia և Firebird ընկերությունները ՀՀ-ում կառուցում են ԱԲ տվյալային կենտրոն, որի շրջանակում ներդրումները կարող են հասնել 4 միլիարդ դոլարի։ ԱՄՆ-ն հաստատեց 11 մլն դոլարի հետախուզական դրոնների վաճառքը Հայաստանին։ Ստորագրվեց խաղաղ միջուկային տեխնոլոգիաներին վերաբերող համաձայնագիր, որով Հայաստանը դիտարկելու է ամերիկյան մոդուլային ԱԷԿ կառուցելու հարցը, որը կփոխարինի Մեծամորի ԱԷԿ-ին և կնվազեցնի կախվածությունը Ռուսաստանից։ 

Factor TV-ում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Դավիթ Կարապետյանը՝ միջազգայնագետ, Ավետիք Քերոբյանը՝ «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման խորհրդի անդամ, Յուրի Մովսիսյանը՝ «Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող, Վովա Հակոբյանը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, Դիաննա Կարապետյանը՝ Ադրբեջանի հարցերով վերլուծաբան։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան