Հովհաննես Ազոյանը ընդգրկված չի լինի «Իմ քայլը» դաշինքի ցուցակում

Լուրեր

18.09.2026 | 12:01
ՌԴ-ն հարձակվել է Կիևի, Օդեսայի, Ժիտոմիրի և Զապորոժիեի մարզերի վրա․ զոհեր և վիրավորներ կան
18.09.2026 | 11:58
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 11:55
Դուք ՌԴ-ի դաշնակիցը չեք կարող լինել, եթե նրան տեր եք համարում․ տերն ու ծառան դաշնակից չեն․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:50
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցում իրեն «մեծ որոշում» է սպասվում
18.09.2026 | 11:41
Սարյան փողոցի խանութում վաճառվող մրգերից նմուշներ են վերցվել՝ «Դիխլոֆոսի» վերաբերյալ ահազանգից հետո․ ՍԱՏՄ
18.09.2026 | 11:33
Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը
18.09.2026 | 11:27
Յուրի Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիությունը չի հաղթահարվել. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:15
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովը․ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 11:11
Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:09
Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:01
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 18-ի դրությամբ
18.09.2026 | 10:52
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում
18.09.2026 | 10:40
Եվրոպա լիգա. «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիա»-ի մյուս մրցակիցների արդյունքները
18.09.2026 | 10:37
Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
18.09.2026 | 10:30
Հարցազրույց չեմ տալիս, ֆրակցիայի նիստ ենք անում. Ռոբերտ Քոչարյանը կատակեց դատարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Դերասան Հովհաննես Ազոյանը ընդգրկված չի լինի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում: Լուրը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՔՊ վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Չնայած այդ հանգամանքին, պետք է շեշտեմ, որ Հովհաննես Ազոյանը մեծ ներդրում է ունեցել հեղափոխության մեջ ու միշտ մեր կողքին է եղել»,- ընդգծեց Սիմոնյանը:
Հովհաննես Ազոյանը, ում հեղափոխության ընթացքում հաճախ էինք տեսնում Նիկոլ Փաշինյանի և հեղափոխական թիմի կողքին, մոտ երկու ամիս առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում էր գրել: Դիմումը, սակայն, մինչ այժմ չի բավարարվել:
ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը մեզ փոխանցեց՝ ներկայացված դիմումը դեռ չի քննարկվել, ընտրություններից հետո կքննարկվի:
Ավելի ուշ արդեն դերասանը հայտարարել էր, որ ցանկություն ունի անպայման լինել նոր ձևավորվող Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր: «Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը»,- ասել էր Ազոյանը:
Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև Հովհաննես Ազոյանից, սակայն վերջինս մեզ փոխանցեց, որ որեւէ հարցի շուրջ չի ցանկանում մենաբանություն տալ: