Թուրքիան արտաքսել է ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործչին

Լուրեր

28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի համակարգող մարմնի անդամ Գյուլթեքին Հաջիբեյլին Թուրքիայից Ադրբեջան է արտաքսվել: Ըստ որոշ տեղեկությունների՝ արտաքսումը տեղի է ունեցել գիշերը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ազգային ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլին առաջինն է սոցիալական ցանցերում հայտնել արտաքսման մասին: Նա նշել է, որ Հաջիբեյլին արդեն Ադրբեջանում է և ներկայում ազատության մեջ է։ Նա ներկայում հետաքննության տակ չէ, նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի կիրառվել։

Անցյալ տարվա նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Գյուլթեքին Հաջիբեյլիին ոստիկանությունը տարել էր Ստամբուլի իր տնից, ապա տեղավորել Չաթալջա շրջանի արտաքսման կենտրոն։ Թուրքիայի իշխանությունները նրա նկատմամբ կիրառել են G-82 սահմանափակման կոդը։ Սոցցանցերում Հաջիբեյլին հայտնել էր, որ Անկարայի դատարանը նրան մեղադրանք է առաջադրել G-82 կատեգորիայի՝ «պետական ​​անվտանգությանը սպառնալիք ներկայացնող օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության անդամակցության» համար։ Ըստ թուրքական օրենսդրության՝ G-82 սահմանափակման կոդը վերաբերում է օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք, իշխանությունների կարծիքով, սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգությանը։ Այս կարգավիճակն արգելում է մուտքը Թուրքիա և թույլ է տալիս արտաքսել, եթե անձը գտնվում է երկրում։

Հաջիբեյլին հայտարարել էր, որ որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի։ Նա նաև պնդել էր, որ կարող է ձերբակալվել, եթե վերադառնա Ադրբեջան։

Վերջին ամիսներին Գյուլթեքին Հաջիբեյլիի անունը հիշատակվում է կառավարամետ ադրբեջանական լրատվամիջոցներում՝ կապված պետական ​​հեղաշրջման փորձի մասին մեղադրանքների հետ։ Հրապարակումները նրա անունը կապում էին Ազգային ճակատի նախագահ Ալի Քերիմլիի հետ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի մասնակցությամբ ենթադրյալ դավադրության համատեքստում։

Անցյալ տարվա նոյեմբերի 29-ին Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության  նախագահ Ալի Քերիմլին և կուսակցության նախագահության անդամ Մամեդ Իբրահիմը ձերբակալվել են Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության կողմից։

Դեկտեմբերի 1-ին նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 հոդվածով՝ իշխանության բռնի զավթմանը և պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխությանը ուղղված գործողություններ։ Նույն օրը Սաբայիլի շրջանային դատարանը երկուսի համար էլ նախնական կալանք է նշանակել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի