Euronews-ը մեղադրվում է ավտորիտար ռեժիմներից գումար ստանալու մեջ. հետաքննությունը ներառում է նաև Ադրբեջանը

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Euronews-ը, ենթադրաբար, շահույթ է ստացել ավտորիտար ռեժիմների հետ առևտրային գործարքներից: Euractiv-ի հետաքննության համաձայն՝ այդ գործընկերությունները ներառում են Ադրբեջանում, Ղազախստանում և Ուզբեկստանում ստեղծված կառույցներ, գրում է անդրբեջանական անկախ Abzas media-ն։

Հետաքննությունը նշում է, որ հեռուստաալիքը, որը տարիներ շարունակ վնասով է աշխատել՝ չնայած Եվրամիության կողմից տրամադրվող խոշոր սուբսիդիաներին, վերջերս հանկարծակի շահույթ է ստացել, և այս փոփոխությունը բացատրվում է ոչ թե լրագրությամբ, այլ խիստ խնայողության քաղաքականությամբ և նոր առևտրային համաձայնագրերով։ Euractiv-ը գրում է, որ Euronews-ն իր գոյության ընթացքում վնասով է աշխատել և կրել է շուրջ 180 միլիոն եվրոյի ընդհանուր վնաս: Ենթադրվում է, որ ԵՄ-ի ավելի քան 350 միլիոն եվրո սուբսիդիաները վճռորոշ դեր են խաղացել հեռուստաալիքի գոյատևման գործում։

Հետազոտությունը, հղում անելով աշխատակիցների հայտարարություններին, նշում է, որ վերջին տարիներին ֆինանսական իրավիճակը հատկապես դժվարացել է, քանի որ կիրառվում էին  «ծայրահեղ խնայողության միջոցառումներ» և բացակայում են նույնիսկ ամենահիմնական երաշխիքները։ Դրան հաջորդել է լայնածավալ կրճատումների ալիք, որի արդյունքում շատ աշխատակիցներ կորցրել են իրենց աշխատանքը։

Ըստ տեղեկությունների՝ Euronews-ը վերջերս շահույթ է ստացել։ Euractiv-ի ուսումնասիրությունը պնդում է, որ այս փոփոխությունը ոչ միայն նրա լրատվական գործունեության արդյունք է, այլև կարող է մասամբ պայմանավորված լինել խիստ կրճատումներով և մասամբ՝ իրենց ավտորիտար կառավարման համար հայտնի երկրների հետ նոր առևտրային համաձայնագրերով։

Ուսումնասիրությունը պնդում է, որ Euronews-ը տարբեր գործընկերային համաձայնագրեր է կնքել և դուստր ձեռնարկություններ է հիմնել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը։ Այս երկրները ներկայացված են որպես ռեժիմներ, որոնք հայտնի են իրենց մամուլի սահմանափակ ազատությամբ։ Ասվում է նաև, որ հեռուստաալիքը ուսումնասիրում է չինական պետական ​​CGTN հեռուստաընկերության հետ հնարավոր համաձայնագրերը։

Ուսումնասիրությունը պնդում է, որ նոր ֆինանսական մոդելը կարող է բացասաբար ազդել խմբագրական աշխատանքի վրա. աշխատակիցները բողոքում են քաղաքական միջամտությունից, ինքնագրաքննությունից և հաշվետվությունների ուշացումներից: Ներքին նամակում նաև նշվում է, որ 48 աշխատակիցներ զգուշացրել են ղեկավարությանը «խմբագրական անկախության քայքայման» մասին:

Բացի այդ, նշվում է, որ նոր կառավարման կառուցվածքը կապեր է հաստատել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, ինչպես նաև լրատվամիջոցների և հեռահաղորդակցության ոլորտներում ազդեցություն ունեցող նախկին քաղաքական գործիչների և ներդրողների հետ: Քննադատները նշում են, որ այս իրավիճակը խամրեցնում է լրագրության, լոբբինգի և առևտրային շահերի միջև եղած սահմանը։

Ուսումնասիրությունը նաև ընդգծում է մեկ կետ. Euractiv-ը նախորդ կառավարման օրոք առևտրային համաձայնագրեր է ունեցել ավտորիտար ռեժիմների հետ, բայց ոչ այն մասշտաբով, ինչպես նշված է Euronews-ում: Հաղորդվում է, որ 2023 թվականին Euractiv-ը Անտվերպենում գործող Mediahuis խմբին վաճառվելուց հետո նոր ղեկավարությունը սկսել է կրճատել նման համաձայնագրերը և որոշ նախագծեր, որոնք կախված էին ԵՄ ֆինանսավորումից:

Euronews-ի Բաքվի տեղական գրասենյակը բացվել է անցյալ տարվա նոյեմբերին։ Բացմանը ընկերության խորհրդի նախագահ Պեդրո Վարգաս Դավիդը նշել էր, որ իր ղեկավարած մեդիա կազմակերպությունը ցուցաբերել է «հավասարակշռված դիրքորոշում» Ադրբեջանի նկատմամբ և դրա համար ճնշումների է ենթարկվում։

Euronews-ի Բաքվի գրասենյակի բացումը հասարակության մեջ բանավեճերի և քննադատությունների առիթ է դարձել այն ժամանակ, երբ վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել է մոտ 30 լրագրող, իսկ 2025 թվականի մարտ-ապրիլին սահմանափակվել է BBC-ի, Reuters-ի, Voice of America-ի և Bloomberg-ի նման միջազգային մեդիա կազմակերպությունների տեղական գործունեությունը, ինչպես նաև դժվարացել է մի շարք անկախ տեղական լրատվամիջոցների աշխատանքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի