Euronews-ը գրասենյակ է բացել Բաքվում․ հեռուստաալիքի ներկայիս սեփականատերն ու անկախության հետ կապված կասկածները

Լուրեր

28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
Բոլորը

Բաքվում նոյեմբերի 17-ից աշխատանքն է սկսել Euronews հեռուստաալիքի տեղական գրասենյակը։ Բացմանը ներկա են եղել լրատվամիջոցների ներկայացուցիչներ, դիվանագետներ և այլ հյուրեր։ Euronews-ի տնօրենների խորհրդի նախագահ Պեդրո Վարգաս Դավիդը նշել է, որ իր ղեկավարած մեդիա հոլդինգը միշտ պահպանել է հավասարակշռված դիրքորոշում Ադրբեջանի նկատմամբ և ճնշման է ենթարկվել հենց այդ դիրքորոշման համար։ Նա գոհունակություն է հայտնել հեղինակավոր եվրոպական մեդիա կազմակերպության Բաքվի գրասենյակի բացման կապակցությամբ։

Ադրբեջանական անկախ Meydan TV-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել է շուրջ 30 լրագրող։ 2025 թվականի մարտ և ապրիլ ամիսներին իշխանությունները փակել են միջազգային լրատվամիջոցների տեղական գրասենյակները, ինչպիսիք են BBC-ն, Reuters-ը, «Ամերիկայի ձայնը» և Bloomberg-ը, կամ որոշել են հավատարմագրում տրամադրել միայն մեկ աշխատակցի։ Տեղական անկախ լրատվամիջոցները՝ Abzas Media-ն, Toplum TV-ն և Meydan TV-ն, նույնպես չեն կարողացել շարունակել իրենց գործունեությունը երկրում։ Այս լրատվամիջոցների աշխատակիցները ներկայում ձերբակալված են։

Լրատվամիջոցը հարցադրում է անում՝ այս պայմաններում Euronews-ն ինչպե՞ս է կարողացել գրասենյակ բացել Ադրբեջանում։

Euronews-ը հիմնադրվել է 1993 թվականի հունվարի 1-ին։ Հիմնադրումից ի վեր ալիքը գործել է որպես անկախ լրատվամիջոց։ Սակայն 2024 թվականին տեղի է ունեցել ղեկավարության փոփոխություն, և նոր տնօրեն է դարձել Կլաուս Շտրունցը, որը հայտնի է գերմանական Bild-ում իր աջակողմյան անցյալով։

Շտրունցը հանդես է գալիս միգրանտների դեմ, իսրայելամետ է, նույնիսկ մեղադրվում է Հունգարիայի աջակողմյան առաջնորդ Վիկտոր Օրբանի հետ գործարար կապերի մեջ։

Politico-ի տվյալներով՝ Օրբանը զգալի ազդեցություն ունի ալիքի վրա։ Ավելին՝ հետաքննական լրագրողական նյութերը  բացահայտել են ալիքի հիմնական սեփականատիրոջ՝ Alpac Capital-ի՝ Օրբանի ու նրա շրջապատի միջև կապերը։

Քննադատները նշում են, որ ընթացիկ փոփոխությունները կասկածի տակ են դնում հեռուստաալիքի անկախությունը: Վերջին տարիներին Euronews-ը ռեպորտաժներ է պատրաստում, որոնք գովաբանում են Ադրբեջանի բնական գեղեցկությունը, նավթային եկամուտները և տնտեսական վիճակը։

Պեդրո Վարգասի հասցեին ուղղված քննադատությունն Ադրբեջանի նկատմամբ նրա դիրքորոշման համար, որը նաև հնչել է բացման արարողության ժամանակ, կապված է նաև այս հանգամանքների հետ: Ֆրանսիական Le Monde պարբերականը գրել է, որ 2022 թվականին Վարգասը հեռուստաալիքը վաճառել է կասկածելի գործարքներով Օրբանի հետ կապված մի ընկերության։

Վիկտոր Օրբանը Եվրոպայում հայտնի է իր աջակողմյան և հակաժողովրդավարական հայտարարություններով: Նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մտերիմ ընկերն է և համարվում է ադրբեջանական կառավարության կողմնակից եվրոպական կառույցներում որոշումների կայացմանն աջակցության գործում։

Ըստ Politico-ի՝ Euronews-ը, որը «կտրուկ փոփոխությունների» է ենթարկվել, նաև վտանգում է կորցնել իր անկախությունը Ադրբեջանում։

Քանի որ Ադրբեջանը «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության մամուլի ազատության ինդեքսի ամենացածր հորիզոնականում է և ճնշում է գործադրում անկախ լրատվամիջոցների վրա, Euronews-ի գործունեության պայմանները երկրում և անկախության պահպանման հարցը հարցականի տակ են դրվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի