Բացասական խմբերի դեֆիցիտ կա, Հայաստանում արյան պահանջարկը շարունակում է բարձր մնալ․ «Յոլյան» կենտրոնի տնօրեն

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Չնայած դոնորների թվի աճին, Հայաստանում արյան պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ Այս մասին տեղեկացնում է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ միայն մեկ տարվա ընթացքում դոնորների ընդհանուր թիվն ավելացել է մոտ 18-18.5 տոկոսով։

Նշում է՝ 2024 թվականին կենտրոնն ունեցել է արյան 12 654 դոնոր, մինչդեռ 2025-ին այդ թիվը հասել է 15 000-ի։ Գրիգորյանի խոսքով՝ աճը նկատելի է նաև ամսական կտրվածքով․ եթե 2024-ի հունվարին գրանցվել է մոտ 1000 դոնոր, ապա 2025-ի նույն ամսին՝ արդեն շուրջ 1500։

Կենտրոնում դոնորների մեծ մասը վարձատրվող է, սակայն, տնօրենի խոսքով՝ տարեցտարի աճում է անվարձահատույց արյունատվությունը։

«Զարգացած երկրներում դոնորությունը հիմնականում իրականացվում է բարեգործական հիմունքներով։ Մենք 2024 թվականին նպատակ էինք դրել ունենալ առնվազն 2000 անվարձահատույց դոնոր և կարողացանք հասնել այդ շեմին։ 2025-ին արդեն ունենք 3000 անվարձահատույց դոնոր։ Այս տարվա նպատակը 4000-ին մոտենալն է»,- նշում է Հայկ Գրիգորյանը։

Կենտրոնը շարժական արյան բանկ է ձևավորել և կազմակերպությունների հետ պայմանավորվում ու արյունատվություն իրականացնում է նաև աշխատավայրերում։

2023 թվականին մարզային հինգ արյան կայաններ միավորվել են «Յոլյան» կենտրոնին և դարձել դրա բաժանմունքներ։ Այժմ արյան բանկեր գործում են Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում, Արմավիրում և Գորիսում։ 2025 թվականի հունվարին բացվել է նաև Գորիսի նորակառույց արյան բանկը։ Տնօրենի խոսքով՝ մարզերում ևս դոնորների թվի աճը զգալի է եղել, հատկապես 2025-ին։

Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը կարողանում է լիարժեք ապահովել իր ներքին պահանջարկը, սակայն առանձին դեպքերում աջակցել է նաև հարևան Վրաստանին։

«ՀՀ Սահմանադրությունը ունի սահմանափակումներ արյան պաշարների տրամադրման, բայց Վրաստանից երբեմն ունենում ենք նման դեպքեր, դիմումներ՝ կոնկրետ արյան խմբերի էրիթրոցիտար զանգվածի տրամադրման համար, օրինակ՝ ծանր վիրահատությունների կամ պատահարների դեպքում։ Մեր մարզային կայաններն էլ կարող են ապահովել նման անհրաժեշտությունը՝ օրենքի սահմաններում և նախարարության թույլտվությամբ»,- ասում է նա։

Գրիգորյանի խոսքով՝ ամենամեծ դեֆիցիտը մշտապես վերաբերում է ռեզուս-բացասական խմբերին։ Օրինակ՝ AB (IV) ռեզուս-բացասական խումբը բնակչության ընդամենը 0.4-0.6 տոկոսն է կազմում, ինչի հետևանքով այդ խմբի արյան ապահովումը դժվար է լինում։

Միևնույն ժամանակ, առավել հաճախ հանդիպող խմբերն ունեն ավելի մեծ ընդհանուր պահանջարկ՝ հենց իրենց տարածվածության պատճառով։

«Կենտրոնում արյունը անցնում է կրկնակի ստուգում՝ ինչպես իմունաֆերմենտային մեթոդով, այնպես էլ ՊՇՌ (PCR) հետազոտությամբ, ինչը հնարավորություն է տալիս հայտնաբերել վիրուսները վաղ շրջանում։

Հետազոտվում են հեպատիտ B և C, ՄԻԱՎ, սիֆիլիս, բրուցելյոզ և այլ ինֆեկցիաներ։ Գործում են ավտոմատացված սարքեր, իսկ որոշ հետազոտություններ Հայաստանում կատարվում են միայն մեր կենտրոնում, այդ թվում՝ դոնորի և ռեցիպիենտի համատեղելիության խորացված ստուգումները»,- ասում է Գրիգորյանը։

Կենտրոնում իրականացվում են նաև ոսկրածուծի և երիկամի փոխպատվաստման համատեղելիության քննություններ։ Կենտրոնում պատրաստվում է նաև հակառեզուս իմունոգլոբուլին, որն օգտագործվում է ռեզուս-բացասական հղիների և ծննդկանների համար՝ կանխելու պտղի ռեզուս-հակամարտությունը։

Կենտրոնի տնօրենի խոսքով՝ այդ պատրաստուկը Անդրկովկասում արտադրվում է միայն Հայաստանում։
Վերադառնալով արյան դոնորությանը՝ «Յոլյան» կենտրոնի տնօրենը նշում է, որ արյունատվության մշակույթի ձևավորումը արդեն տեսանելի է, և այդ միտումը պահպանվելու դեպքում հնարավոր կլինի էականորեն նվազեցնել պաշարների պակասը։

Անի Թամրազյան