Ստեփան Դեմիրճյանի առաջնորդած կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին
Քաղաքականություն
12.11.2018 | 11:41Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) չի մասնակցի առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Պատճառը նրա փոխանմամբ՝ այդպես էլ չփոփոխված Ընտրական օրենսգիրքն է:
Ստեփան Դեմիրճյանն ասաց՝ հին Ընտրական օրենսգրքով ընտրություններին մասնակցելը նպատակահարմար չեն համարում:
Հին Ընտրական օրենսգրքով ընտրություններին գնալը մի շարք կուսակցությունների կանգնեցրեց փաստի առաջ, իրենց դժգոհությունն են հայտնում մասնավորապես արտախորհրդարանական ուժերը: Նրանցից որոշներնն արդեն հայտարարել են ընտրություններին չմասնակցելու մասին, իսկ մի քանիսը դեռ շարունակում են քննարկել մասնակցության նպատակահարմարությունը:
Հիշեցնենք՝ նոր Ընտրական օրենսգրքի ընդունում Ազգային ժողովում երկու անգամ տապալվեց, երկրորդ անգամ այն չընդունվեց ընդամենը մեկ քվեի պակաս լինելու պատճառով: