Ռուբեն Վարդանյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու
Քաղաքականություն
10.02.2026 | 15:16
Բաքվի զինվորական դատարանում ընթացող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստում ճառով է հանդես եկել պաշտպանական կողմը։ Դրան հաջորդել է Ռուբեն Վարդանյանի եզրափակիչ խոսքը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարել է դատավարության ավարտի մասին։
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի