Հայ հրաձիգները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով են վերադարձել պատանեկան ԵԱ-ից
Հրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով է վերադարձել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կայացած Եվրոպայի մինչև 16 և 18 տարեկանների առաջնությունից։
Մրցումային վերջին օրը 10 մ օդամղիչ ատրճանակ Մ18 տրիո մրցաձևում Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը և Արտակ Ամիրյանը 880,2 միավոր արդյունքով դարձել են բրոնզե մեդալակիր։
Ավելի վաղ Դավիթ Խաչատրյանը դարձել էր Եվրոպայի Մ16 չեմպիոն, իսկ Հայկ Սարգսյանն արծաթե մեդալի էր արժանացել Մ18 տարիքային խմբում։