Ռուսաստանը գիշերը ավելի քան 100 դրոնով հարձակվել է Ուկրաինայի վրա. DW

Լուրեր

27.11.2026 | 12:25
Թուրքական և իսրայելական ֆուտբոլային ակումբների միջև Բաթումում անցկացված հանդիպմանը բախումներ են գրանցվել թուրք երկրպագուների ու ոստիկանների միջև․ 16 մարդ ձերբակալվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 12:17
Այսօր Հայկական երկաթուղու կառավարման հարցով հայ-ռուսական 2-րդ հանդիպումն է․ այն անցկացվելու է նեղ կազմով
27.11.2026 | 12:10
Թմրավաճառության մեջ կասկածվողները քարշ են տվել ոստիկանին // Մոսկվան՝ TRIPP-ում ՌԴ-ի շահերի մասին
27.11.2026 | 12:02
Բյուջեի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովն ավարտվել է վաղաժամկետ՝ առանց համաձայնության
27.11.2026 | 11:54
Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ
27.11.2026 | 11:45
Թրամփը հայտարարել է, որ Պուտինին կոչ է արել դադարեցնել Եվրոպայում «ռազմական ագրեսիան» 
27.11.2026 | 11:28
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային
27.11.2026 | 11:14
Բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների վերաբերյալ քննարկում ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 11:13
Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը կղեկավարի փարիզյան հայտնի թատրոնը
27.11.2026 | 11:04
Եվրոպա լիգա․ Մրցաշարային դրությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
27.11.2026 | 10:53
Կասեցվել է տանձի համով զովացուցիչ ըմպելիքի արտադրությունը
27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
Բոլորը

Ռուսաստանի զինված ուժերը կիրակի գիշերը՝ փետրվարի 8-ին, Ուկրաինայի վրա հարձակվել են 101 հարվածային դրոնով՝ Shahed, «Գերբերա», «Իտալմաս» և այլ տիպի անօդաչու թռչող սարքերով՝ Կուրսկի, Օրյոլի, Բրյանսկի, Պրիմորսկո-Ախտարսկի և Շատալովոյի ուղղություններից։ Այդ մասին հաղորդել են Ուկրաինայի զինված ուժերի Օդային ուժերը իրենց Telegram ալիքում, փոխանցում է DW-ն։

Հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հյուսիսում, հարավում և արևելքում խոցել են 69 ԱԹՍ։ Գրանցվել է 32 հարվածային դրոնի հարված 13 վայրերում։

Հարվածների տակ են հայտնվել մի շարք շրջաններ՝ Խարկովի մարզից մինչև Լվովի մարզ։

Դոնեցկի մարզի դատախազությունը Facebook-ում հայտնել է, որ ՌԴ զինված ուժերը ժամը 05:00-ին (06:00՝ տեղական ժամանակով) Կրամատորսկի վրա նետել են ՖԱԲ-250 ավիառումբ՝ միավորված պլանավորման և ուղղման մոդուլով։ Այն ընկել է բազմաբնակարան բնակելի շենքի հարևանությամբ։ Արդյունքում զոհվել է 77-ամյա թոշակառու կին։

Բեկորային վնասվածքներ, ականապայթյունային վնասվածքներ, կոնտուզիա և կտրած վերքեր են արձանագրվել երեք տղամարդկանց մոտ՝ 40, 46 և 48 տարեկան։ Վնասվել են 11 բազմաբնակարան բնակելի շենքեր և ավտոմեքենաներ։ Դատախազության փոխանցմամբ՝ սկսվել է նախաքննական քննություն՝ որպես ռազմական հանցագործության փաստի վերաբերյալ։