5 տարի հետախուզվող անձինք հայտնաբերվել են․ տղամարդիկ կալանավորված են

Լուրեր

13.06.2026 | 15:00
ՀԾԿՀ-ն և HELVETAS-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
13.06.2026 | 14:41
Փրկարարների օգնությամբ քաղաքացիները անվտանգ տեղափոխվել են գետի մյուս կողմ
13.06.2026 | 14:16
 NYMEX․ Ոսկու գինն աճել է
13.06.2026 | 13:56
Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Դևիսի գավաթին ընդառաջ
13.06.2026 | 13:33
Սպասվում է քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. Գագիկ Սուրենյան
13.06.2026 | 13:18
«էն փողը տվի՞ր», «Չէ, հեսա կտամ ապո, տալով ման եմ գալի»․ ՀԿԿ-ն ընտրակաշառքի մասին գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 13:14
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
13.06.2026 | 12:51
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13.06.2026 | 12:34
Հայաստանը ՄԱԿ-ում աջակցություն է հայտնել UNDP-ի և UNFPA-ի մանդատներին
13.06.2026 | 12:07
ԱԱ-2026․ Օրվա խաղերը, պայքարը սկսում է Բրազիլի հավաքականը
13.06.2026 | 11:55
Երևանում կանցկացվի Հայ-բրիտանական բիզնես համաժողով
13.06.2026 | 11:33
Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին
13.06.2026 | 11:25
Կանադան բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին մուտքի վիզա չի տրամադրել ԱԱ-2026-ին մասնակցելու համար
13.06.2026 | 10:49
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 13-ի դրությամբ
13.06.2026 | 10:29
Երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ գործերի հսկողության թերացումների համար
Բոլորը

Հունվարի 30-ին՝ ժամը 12․30-ին, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում հայտնաբերվեցին և Արմավիրի մարզային վարչություն տեղափոխվեցին սպանության փորձի և հրազեն ապօրինի կրելու մեղադրանքներով հետախուզվող 25-ամյա և ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող 33-ամյա երկու տղամարդիկ։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանությունը։

«Դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 6-ի գիշերը հեռախոսային վեճը շարունակելու նպատակով 33-ամյա հետախուզվողն այցելել էր Գյումրիի Մուշ թաղամասի բնակիչ մի տղամարդու տուն, որտեղ ինքն ու մեկ այլ անձ բռունցքներով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էին հասցրել տանտիրոջը՝ անզգուշությամբ առաջացնելով նրա մահը:

Իսկ սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը, անցած տարվա դեկտեմբերի 25-ին, դարձյալ հեռախոսային վեճը շարունակելու համար, ժամը 23-ի սահմաններում իր հետ վիճողին հանդիպել է Գյումրիի Մուշ թաղամասում, և ունենալով զենքի գործադրմամբ նրան կյանքից զրկելու նպատակ՝ չորս անգամ կրակել է նրա վրա։ Տուժողը, սակայն, տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը։ Երկու հետախուզվողն էլ կալանավորվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ»,- նշվում է հաղորդագրության մեջ։