Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանից 1 մլն դրամ փոխհատուցում է պահանջում

Լուրեր

14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
14.07.2026 | 21:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
14.07.2026 | 21:00
Պուտինի ազդեցությունն է եղել Քոչարյանին ազատելու հարցում․ այդ կապանքն այլևս չկա, ենթադրում եմ՝ խիստ պրոցես կգնա․ Գայանե Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 20:51
Բրատիսլավան Արցախում նախագծերի է մասնակցում․ Ալիևը Շուշիում ընդունել է Սլովակիայի նախագահին
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Սիմոնյանը պահանջում է  հրապարակային ներողություն խնդրել իրեն վիրավորելու համար և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել։

Ըստ հայցապահանջի՝ Քոչարյանի ներողության տեքստը պետք է հրապարակվի Ռոբերտ Քոչարյանի «Ֆեյսբուք» սոցիալական էջում՝ բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, առնվազն 5 աշխատանքային օր ժամկետով կամ անհնարինության դեպքում՝ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում հետևյալ բովանդակությամբ.

«29.01.2026թ.-ին իմ կողմից հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ կատարել եմ վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»։

Բացի հայցային պահանջից, Սիմոնյանը պահանջում է նաև նախկին նախագահից հօգուտ իրեն բռնագանձել դատական ծախսերը 480 000 դրամը փաստաբանի վարձատրության գումարն է, իսկ 50 000դրամը՝ պետական տուրքը:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսի ժամանակ, լրագրողի հարցին ի պատասխան անդրադարձել էր Ալեն Սիմոնյանի այն քննադատությանը, թե Քոչարյանի նախագահության տարիներին բանակը շատ վատ իրավիճակում է եղել։ 

«2019-ին տեսել եմ ու հիշում եմ կադրեր, երբ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել «ռաժոկը» կպցնի ավտոմատին: Խայտառակություն էր, գոնե մինչեւ այդտեղ գնալը մի փակ տեղում մի քանի անգամ փորձեր: Այդպիսի ղեկավար ունենք, չեմ զարմանում՝ պարտվել ենք: Եթե պետք է բանակի մարտունակությունը Ալեն Սիմոնյանը գնահատի, էդ ուր ենք հասել: Ի՞նչ է նա հասկանում բանակից: Կասկածում եմ՝ նույնիսկ նորմալ ծառայել է: Որովհետև այդպիսի լպրտուն մարդիկ չեն կարող նորմալ ծառայած լինեն»։

Ավելի ուշ, Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, հայտարարելով, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի վիրավորանքների համար։

Ռոզա Վարդանյան