Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
Հասարակություն
05.02.2026 | 19:43
Փետրվարի 5-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
«Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է՝ անվաշղթաների կրառմամբ։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։