ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան կգա Ձմեռային օլիմպիական խաղերի բացումից հետո

Լուրեր

17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնում է արտասահմանյան ուղևորության, որը համատեղում է դիվանագիտությունն ու սպորտը՝ գլխավորելով նախագահ Դոնալդ Թրամփի պատվիրակությունը 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերին։ Այնուհետև նա կանգ կառնի Հայաստանում և Ադրբեջանում՝ ի նշան անցյալ տարի Սպիտակ տան կողմից միջնորդված խաղաղության համաձայնագրի աջակցության, գրում է AP-ն։

Ուրբաթ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ փոխնախագահը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են նրա կինը՝ Ուշա Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իտալիայում ԱՄՆ դեսպան Թիլման Ֆերտիտտան: Պատվիրակության կազմում կլինեն նաև նախկին օլիմպիական ոսկե մեդալակիրներ, այդ թվում՝ հոկեյիստուհի քույրեր Ժոսլին Լամուրյո-Դևիդսոնը և Մոնիկ Լամուրյո-Մորանդոն,  չմշկորդ Ապոլո Օնոն և գեղասահորդ Էվան Լիսաչեկը։

Իտալիայից Վենսը կուղևորվի Հայաստան և Ադրբեջան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան հանձնարարել է այստեղ զարգացնել համաձայնագիրը, որը նպատակ ունի վերջ դնել երկու երկրների միջև երկարամյա հակամարտությանը։

AP-ն գրում է, որ խաղաղության համաձայնագիրն ամրապնդում է ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում այն ​​ժամանակ, երբ Ռուսաստանի ազդեցությունը նվազում է: Երկու նախկին խորհրդային հանրապետությունները՝ Հայաստանը և Ադրբեջանը, համաձայնության են եկել վերաբացել հիմնական տրանսպորտային ուղիները և ամրապնդել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ էներգետիկայի, տեխնոլոգիաների և տնտեսության ոլորտներում։

Համաձայնագիրը նաև նախատեսում է ստեղծել խոշոր տարանցիկ միջանցք, որը կոչվում է «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Ակնկալվում է, որ այն կկապի Ադրբեջանը և նրա ինքնավար Նախիջևանը, որոնք բաժանված են Հայաստանի տարածքի 32 կիլոմետր լայնությամբ հատվածով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի