Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է ևս 1 անձի մասով

Լուրեր

07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
Բոլորը

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին տեղեկացրել էինք, որ ՀՀ և օտարազգի մի խումբ քաղաքացիներ ստեղծել են անդրազգային հանցավոր կազմակերպություն, մշակել բազմաստիճան հիերարխիկ կառուցվածք ու կատարել համակարգչային հափշտակություններ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ կատարված նախաքննության ընթացքում հիմնավորվել է հանցավոր կազմակերպության կողմից առնվազն 410 մլն 853 հզր ՀՀ դրամի հափշտակություններ կատարելու հանգամանքը։

«Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում իրականացվում է անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Հիշեցնենք, որ հանցավոր կազմակերպության անդամները գործարկելով բարձր տոկոսով շահութաբերություն ապահովող ներդրումներ կատարելու առաջարկ պարունակող կայքեր, հարթակներ, ինչպես նաև օգտագործելով գոյություն չունեցող ընկերությունների կայքեր՝ հեռահաղորդակցության ընթացքում տուժողներին ուղղորդել են տարբեր չափերի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին, հասանելիություն են ստացել տուժողների բանկային քարտերին, դուրս բերել դրանցում առկա գումարները, ձևակերպել վարկեր:

Արդյունքում, հանցավոր կազմակերպության անդամներն ապօրինի, անհատույց իրենցն են դարձրել արտասահմանյան երկրների բազմաթիվ տուժողների՝ առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցները:

Կատարված նախաքննության ընթացքում հիմնավորվել է հանցավոր կազմակերպության կողմից առնվազն 410 մլն 853 հզր ՀՀ դրամի հափշտակություններ կատարելու հանգամանքը։

Հանցավոր կազմակերպության անդամի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։