Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային երկուշաբթի  պատասխանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը «պատերազմ» չէր անվանի, գրում է Al Arabiya-ն։

«Ես դա պատերազմ չէի անվանի։ Այս պահին ակտիվ կրակոցներ չկան»,-ասել էր Վենսը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։

Բաղային երկուշաբթի օրվա  մամուլի ասուլիսում պատասխանել է, որ հակամարտությունը պատերազմ չէ, այլ «բացահայտ ագրեսիա»։ Այնուամենայնիվ, Բաղային նշել է, որ կիրակի օրը Կատարի պատվիրակությունը Իրանում էր՝ երկու երկրների միջև լարվածության թուլացմանը նպաստելու համար՝ լարվածության նորացման պայմաններում։

Իրանն ու ԱՄՆ-ը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել Հորմուզի նեղուցում և դրա շրջակայքում։ Երկու հակառակորդների միջև բանակցությունները փակուղի են մտել, քանի որ կողմերը պայքարում են Հորմուզի նկատմամբ վերահսկողության համար։ Նեղուցով սովորաբար անցնում է աշխարհում նավթի և հեղուկացված բնական գազի արտահանման մոտ մեկ հինգերորդը։

Բաղային զգուշացրել է, որ Իրանը կպատասխանի, եթե ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմինը բանաձև ընդունի իր դեմ։ Նա հավելել է, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի բանաձև ընդունել ցանկացող եվրոպական պետությունները «իռացիոնալ» են, քանի որ Միացյալ Նահանգների հետ պատերազմը միջուկային օբյեկտները դարձրել է անհասանելի։

Բացի այդ՝ Բաղային հայտարարել է, որ Իրանը և Օմանը ավարտին են հասցնում  համաձայնագիրը Հորմուզի նեղուցում անվտանգ երթուղիներ որոշելու վերաբերյալ։

«Թեև որոշ փուլերում բանակցությունները բախվել են երրորդ կողմերի խոչընդոտներին և միջամտությանը, ինչի հետևանքով դրանք ուղեկցվել են վերելքներով ու անկումներով, այժմ երկու երկրների միջև խորհրդակցությունները հասել են վերջնական փուլին։Վերջնական համաձայնության ձեռքբերման դեպքում ակնկալվում է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության համար ժամանակավոր անվտանգ երթուղի ստեղծելու նպատակով Իրանի և Օմանի համատեղ փոխըմբռնման հուշագիրը առաջիկա օրերին պաշտոնապես կգրանցվի Միջազգային ծովային կազմակերպությունում»,-ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի