Դավիթ Խուդաթյանը՝ 15 ջրամբար կառուցելու Կառավարության խոստումը չկատարելու մասին

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դեռ նոր մրցույթ չի հայտարարել Կապսի ջրամբարի ձախողված շինաշխատանքները վերսկսելու համար, թեև աշխատանքները դադարեցված են արդեն շուրջ երկու ամիս։ Այսօրվա ասուլիսում նախարար Դավիթ Խուդաթյանը պատասխանելով Factor TV-ի հարցին առանց հստակեցման նշեց, որ առաջիկայում է հայտարարվելու մրցույթ։

«Առաջիկայում մրցութային կարգով կընտրենք այլ կապալառու ընկերություն, և նոր կկարողանամ աշխատանքների ավարտի մասով ժամկետներ ասել»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ Factor.am-ն ավելի վաղ գրել էր, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին կասեցվել են Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքները։ Նախարարությունը պայմանագիրը խզել էր կառուցապատող ընկերության հետ, քանի որ, ըստ գերատեսչության, աշխատանքներն իրականացվում էին ժամկետների խախտումներով։

Նշենք, որ շինաշխատանքներն իրականացնում էր չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ»-ը։ Նախատեսվում էր դրանք ավարտել 2026-ի ապրիլին։ Ջրամբարի շինարարության համար գերմանական KfW բանկը 68.5 մլն եվրոյի վարկ է տրամադրել, ևս 26.7 մլն եվրո էլ հատկացրել է Հայաստանի կառավարությունը։ Առաջին փուլով նախատեսվում է, որ ջրամբարը 25 մլն խորանարդ մետր ծավալ կունենա, երկրորդ փուլում արդեն տարողությունը պետք է հասնի 60 մլն խորանարդ մետրի:

ՀՀ կառավարության 2021-26 թվականների ծրագրով նախատեսվում էր ՀՀ-ում 15 ջրամբար կառուցել։ Այս ժամանակահատվածում կառուցվել է մեկը՝ Վեդիինը։ Նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր պատասխանելով Factor TV-ի հարցին, որ, ըստ էության, Կառավարության այս խոստումը չի իրականացվել, նշեց, որ դա պայմանավորված է կառուցապատող ընկերությունների խնդրով։

«Կապալառու ընկերություններն ընտրվում են մրցույթով, նույնիսկ Կառավարության մեծ ցանկության դեպքում, մենք չենք կարող երաշխավորել ժամկետները»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ դեռևս 2025-ի տարեվերջին Factor.am-ն անդրադարձել էր խնդրին՝ արձանագրելով, որ 15 փոքր և միջին ջրամբար կառուցելու Նիկոլ Փաշինյանի կառավարության խոստումներից միայն մեկն էր կառուցված՝ Վեդիի ջրամբարը․ այն լցված է շուրջ 2 մլն խորանարդ մետր ջրով, իսկ ջրամբարի ամբողջական ծավալը մոտ 30 մլն մ³ է։

Նարեկ Կիրակոսյան