Վարկը վերցված է, շինարարությունը՝ կանգնած․ Փաշինյանի չկատարված խոստումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Է, չի կատարվել, այո՛, չի կատարվել, որովհետև կապալառու ընկերությունը, որը մրցույթում հաղթել է, իր խոստումը չի կատարել»․ Նիկոլ Փաշինյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ այսօր, փաստորեն, արձանագրեց՝ Կապսի ջրամաբարը կառուցելու և Ամասիա խոշորացված համայնքի Ջրաձոր բնակավայրի վարչական տարածքը տեղափոխելու իր խոստումը կյանքի չի կոչվել։

2023 թվականին Կապսի ջրամբարի նախագծին ծանոթանալիս Փաշինյանը մեծ ոգևորությամբ էր խոսում։ Հանձնարարվել էր 60 մլն խորանարդ մետր ծավալով ջրամբար կառուցել։ Փաշինյանի իշխանության օրոք ջրամբարի կառուցման առաջին փուլի աշխատանքները պետք է ավարտվեին 2026 թվականի ապրիլին։ Այնինչ, շինաշխատանքներն արդեն 10 օր է՝ դադարեցված են։ Այս տեղեկությունը Factor TV-ին փոխանցել է շինաշխատանքներում ներգրավված աշխատակիցներից մեկը։ Մեկ այլ շինարար էլ լրատվամիջոցներին հայտնել է, որ գործազուրկ դառնալու վերաբերյալ որևէ մեկից հիմնավոր բացատրություն չեն ստացել։

Կապսի ջրամբարի կառուցման միջազգային մրցույթը շահել էր չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ» ընկերությունը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Factor TV-ին փոխանցել են, որ չինական ընկերության հետ պայմանագիրը խզել են շինաշխատանքների ժամկետները չպահպանելու հիմնավորմամբ։

Փաշինյանի թիմակիցները հայտարարում էին, որ ջրամբարի շահագործմամբ Շիրակի մարզում 17 հազար հեկտար հող լիարժեք ոռոգում կունենա, 2300 հեկտարն էլ մեխանիկական ոռոգումից կանցնի ինքնահոսի։

Շիրակի նախկին մարզպետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Կապսի ջրամբարի շինարարության ձգձգումը լուրջ վնաս է համարում գյուղատնտեսությանը։

Ջրամբարն ընդգրկելու է Ամասիա խոշորացված համայնքի Ջրաձոր բնակավայրի վարչական տարածքը: Շինարարությանը զուգահեռ՝ նախատեսված էր Ջրաձոր բնակավայրի տեղափոխումը։ Փաշինյանը հիացմունքով էր նայում նոր բնակավայրի մակետին ու առանձնակի ոգևորությամբ հայտարարում, որ ՀՀ-ում առաջին անգամ զրոյից բնակավայր է կառուցվում։

«Բոլորս հիշում ենք, չէ՞, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ զրոյից գյուղ ենք ստեղծելու։ Սենց բան չկա, սա խորը իմաստ ունեցող նախագիծ է»,- ասել էր Փաշինյանը։

Այս միտքը Փաշինյանը պարբերաբար կրկնել է տարբեր տարիներին՝ այս թեմայով քննարկումների ժամանակ։  

Ջրամբարի կառուցման համար KfW բանկը 68.5 մլն եվրոյի վարկ է տրամադրել, ևս 26.7 մլն եվրո հատկացրել է Հայաստանի կառավարությունը։ Արթուր Խաչատրյանը նաև ֆինանսական կորուստների մասին է խոսում։

«Վարկը վերցրել են, տոկոսը տալիս, գործ չի արվում»,- ասում է նա։

Ի՞նչ է լինելու Կապսի ջրամբարի և զրոյից կառուցվող բնակավայրի շինաշխատանքների հետ։ Փաշինյանն այսօր վստահեցրեց․ «Մենք կունենանք Կապսի ջրամբարը, գյուղը կտեղափոխվի»։

Թե երբ՝ ՀՀ վարչապետը ժամկետներ չի նշում, նախագիծը ձախողելու հարցում էլ մեղադրում է կապալառու կազմակերպությանը։

Փաշինյանը նշում է՝ չկա մի գործողություն, որը Կառավարության տիրույթում է եղել և չի արվել։ Վեդիի ջրամբարը մատնանշելը այդուհանդերձ ամենևին էլ լավագույն օրինակը չէ․ դրա աշխատանքները դեռևս 2017-ին էին մեկնարկել և ավարտվեցին 2025-ին։ 

Փաշինյանի Կառավարությունը  15 փոքր և միջին ջրամբարի կառուցում է   խոստացել հնգամյա՝ 2021-2026 թվականների ծրագրով։ Առայժմ միայն մեկն է կառուցված։ 

Մանրամասսները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան