«Իմ կյանքը վտանգված է». ՀՀ-ի հետ կապերի համար Բաքվում դատապարտված ադրբեջանցի ակտիվիստի ահազանգը

Լուրեր

28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
28.07.2026 | 15:39
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցով
28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
28.07.2026 | 14:41
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 14:30
ՌԴ Արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն դեպի իրեն է գրավում Հայաստանին, սակայն «օգնել չի կարող»
28.07.2026 | 14:25
Պալատը դատապարտել է Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնելն ու որպես վկա հրավիրելը
Բոլորը

Չեխիայի Կառլի համալսարանի դոկտորանտ, ադրբեջանցի երիտասարդ հետազոտող և ակտիվիստ, ներկայում բանտում գտնվող գիտաշխատող Բահրուզ Սամադովը կոչով դիմել է հանրությանը։ Նա հայտարարել է, որ իր ակտիվ կոչն ուղղում է ժողովրդավարական պետությունների առաջնորդներին, ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ կուսակցություններին, միջազգային կազմակերպություններին, առաջադեմ մտավորականներին, համալսարաններին, ակադեմիական համայնքներին և Բաքվում հավատարմագրված արևմտյան պետությունների դիվանագիտական ​​կորպուսին։ Նա, մասնավորապես, նշել է, որ իր կյանքը վտանգի տակ է։ Կոչը հրապարակվել է OC Media-ի կողմից։

«Ես գրում եմ ձեզ՝ որպես այլախոհ և քաղաքագիտության դոկտորանտ, որը բանտարկված է Ադրբեջանում: Ես դատապարտվել եմ 15 տարվա ազատազրկման իմ քննադատական ​​հայացքների և խաղաղասիրական դիրքորոշման համար: Պետությունը մեղադրում է ինձ «դավաճանության» և հայկական հետախուզական գործակալությունների համար «լրտեսության» մեջ: Այնուամենայնիվ, ես ապրել, սովորել և աշխատել եմ Եվրոպայում վերջին վեց տարիների ընթացքում՝ մինչև իմ ձերբակալությունը: Ես ձերբակալվել եմ 2024 թվականի օգոստոսին: Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, այդ թվում՝ խնդրագրերին, նախագահ Իլհամ Ալիևին ուղղված անձնական դիմումներին և Եվրախորհրդարանի կողմից 2025 թվականի դեկտեմբերին ընդունված բանաձևին, Բաքվի որոշում կայացնողները անտեսել են դրանք: Փաստորեն, 2025 թվականի հոկտեմբերին ես երկու ամսով տեղավորվել եմ պատժախցում»,- նշել է նա։

Սամադովը հայտնել է, որ Բաքվի դատարանը ներկայում պատրաստվում է իրեն ուղարկել Բաքվի ծայրամասում գտնվող փակ բանտ։

«Սա ինձ կզրկի իմ միակ մտերիմ ազգականի և փաստաբանի հետ շփվելու հնարավորությունից։ Այս հայտնի փակ բանտում պահվում են ամենավտանգավոր հանցագործները. ինձ այնտեղ ուղարկելը չափազանց մտահոգիչ ազդանշան է։ Ես խորապես մտահոգված եմ, որ պետությունը կարող է ծրագրել ֆիզիկապես վերջ դնել իմ կյանքին ուրիշի ձեռքով։ Իմ ձերբակալությունը հակասում է 2025 թվականի օգոստոսին ստորագրված Վաշինգտոնի համաձայնագրին։ Այդ համաձայնագրի շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հետևել խաղաղության օրակարգին։ Իշխանությունների այս վերաբերմունքը խախտում է այն կոնվենցիաները, որոնց միացել է Ադրբեջանը։ Այն անբարոյական է, անմարդկային, անօրինական և չար։   Հետևաբար, խնդրում եմ բոլորիդ՝ բարձրացնել ձեր ձայնը՝ նրանց չար մտադրությունները դադարեցնելու համար։ Ես հաճույքով եմ հետևում համերաշխության արշավին, ստանում եմ հարյուրավոր նամակներ։ Ես տեղեկացված եմ եղել արշավների, կոչերի և հոդվածների մասին։ Սակայն Ադրբեջանի կառավարությունն անտեսել է այս բոլոր կոչերը։ Հիմա դիմում եմ բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են մարդկային արժանապատվությունը. մի՛ թողեք ինձ մենակ։ Գործեք բոլոր հնարավոր ձևերով։ Ես հավատում եմ միջազգային համերաշխության ուժին։ Ամեն ինչ արեք՝ իմ կյանքը փրկելու և այս չարիքը դադարեցնելու համար»,- նշում է Սամադովը։

Բահրուզ Սամադովն Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է 2024 թվականի օգոստոսի 21-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական ​​դավաճանություն)։ Նա հերքում է առաջադրված բոլոր մեղադրանքները։

2025 թվականի հունիսի 23-ին Բահրուզ Սամադովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի