«ռեԱրմենիա» ակադեմիան AI-ի միջոցով փոխակերպում է մարդկանց և կազմակերպությունների հնարավորությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

AI կրթության և տրանսֆորմացիայի ոլորտում գործող «ռեԱրմենիա» ակադեմիան հայտարարել է ներդրումային առաջին շրջափուլի հաջող ավարտի մասին։ Ընկերությունը ներգրավել է 670 հազար ԱՄՆ դոլար տեղական և միջազգային մեկ տասնյակից ավելի ներդրողներից՝ 10 միլիոն դոլար ընդհանուր գնահատմամբ։

«Թումո»-ում կազմակերպված «Ինչպե՞ս համընթաց շարժվել AI-ի հետ» թեմայով քննարկման բանախոսներից Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցն ընդգծում է՝ Ամերիաբանկը մշտապես ձգտում է նորարարության ու նոր լուծումների։

Համագործակցության շրջանակում Ամերիաբանկը սկսել է աշխատակիցների վերապատրաստման ծրագիր և արդեն գործարկել է երեք թիմ՝ յուրաքանչյուրում շուրջ 100 մասնակից։ Ավելի քան 300 աշխատակից արդեն անցել է AI թեմայով վերապատրաստում։

«ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամը ներդրումային փուլի ավարտից հետո շարունակում է մնալ ստարտափի հիմնական բաժնետերը՝ ավելի քան 90 տոկոսով։ Ակադեմիայի գործադիր տնօրեն Ռեբեկա Հակոբյանի խոսքով՝ իրենց ուշադրությունը կենտրոնացած է մարդակենտրոն AI-ի վրա, որի նպատակը ստեղծարարության, ուսուցման և զարգացման բազմապատկումն է։ 

2025 թվականի ընթացքում ակադեմիան AI կրթություն է տրամադրել ավելի քան 9 հազար անձի Հայաստանից և սփյուռքից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան