Եվս մեկ քայլ դեպի ՀՀ-ի և ԵՄ-ի միջև պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցություն. Կալասը՝ ՀՀ-ին 20 միլիոն եվրոյի աջակցության մասին

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԵՄ Խորհուրդն ընդունել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնության միջոցառումը։ Նշվում է, որ օգնության միջոցառման նպատակն է՝ բարելավել ՀՀ զինված ուժերի լոգիստիկ կարողությունները՝ կենտրոնանալով ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության վրա։ Այն նաև կբարձրացնի Հայաստանի դիմադրողականությունը և կարագացնի նրա զինված ուժերի փոխգործունակությունը միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին, այդ թվում՝ ԵՄ կողմից տեղակայվողներին, հնարավոր մասնակցության դեպքում։

Նշվում է, որ օգնության միջոցառումը կհիմնվի և կլրացնի 2024 թվականին մեկնարկած շարունակական օգնության միջոցառումը, որը ներառում է տեղակայվող վրանային ճամբար, և կընդլայնվի մինչև բրիգադի չափսի։

Այս որոշումից հետո  Հայաստանին տրամադրվող ընդհանուր աջակցությունը կհասնի 30 միլիոն եվրոյի։

«Եվրոպական խաղաղության հիմնադրամի այս օգնության միջոցառումը ևս մեկ քայլ է դեպի ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցություն:Այս միջոցառմամբ ԵՄ-ն ցույց է տալիս իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի դիմադրողականությանը, որը նպաստում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանը և անվտանգությանը»,- ասել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Աջակցությունը կտրամադրվի ԵՄ-ի և Հայաստանի գործընկերության շրջանակում, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և ուղղված է Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանմանը։

Նշվում է, որ ԵՄ-ն հանձնառու է ամրապնդել Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը՝ հիմնվելով ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի